Մի շարք հարցերի շուրջ անհրաժեշտ է նախապես դիրքորոշում ձևավորել
Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Աշոտ Տերտերյանը գրում է․
Մի շարք հարցերի շուրջ անհրաժեշտ է նախապես դիրքորոշում ձևավորել։
Օրինակ՝ Արցախի վերաբերյալ դիրքորոշում կար ձևավորված․ որ եթե թշնամին սպառնա Ստեփանակերտին՝ պիտի հանձնվենք։
Կամ եթե թշնամին տիրի Արցախին, ապա պետք է ամբողջ բնակչությունը դուրս բերել։
Կամ եթե զենք չունենք՝ պիտի հանձնվենք։
Սրանք ձևավորված դիրքորշումներ են և երբ որ ճգնաժամը գալիս է, Հայաստանը գործում է համաձայն դրանց։
Հիմա պետք է դիրքորոշում ձևավորել նաև այլ հարցերի վերաբերյալ։
Օրինակ եթե թշնամին հարփակվի Սյունիքի վրա՝ բնակչությունը այնտեղից դուրս ենք բերում թե ոչ, քաղաքային մարտեր վարում ենք թե ոչ, զորքերը հետ ենք քաշում թե ոչ։
Կամ եթե թշնամին սկսի ռմբակոծել Երևանը կամ գրավի Երևան՝ հանձնվում ենք, թե ոչ։
Այս պահին՝ դեռ պրոպագանդա է գնում, որ եթե քիչ զենք ունենք, դաշնակից չունենք, և թշնամին սպառնում է մեր քաղաքներին՝ ապա պետք է զիջենք։
Այդ պրոպագանդան վարում են գրեթե բոլորը՝ սկսած իշխանությունից վերջացրած այսպես կոչված ընդդիմությամբ, ինչպես նաև զանզան հասարակական խմբերով։
Նման պրոպագանդայի դրսևորումներ են օրինակ ՝ աընդհատ հիշեցնելը, որ 1997-ին լուծման տարբերակ ենք կորցրել, իսկ հետո թուլացել և բնական է, որ պիտի պարտվեինք։
Սրա մասին Ալիք մեդիան ամեն շաբաթ մի հոդված է հրապարակում։
Պրոպագանդա է ասելը՝ թե Ռուսաստանից երես ենք թեքել դրա համար պարտվեցինք՝ սա էլ ԱԺ ընդդիմությունն է անընդհատ կրկնում։
Պրոպագանդա է ասելը, թե մենք վատ ենք զինված եղել ինչպես կարող էինք հաղթել՝ սա էլ իշխանությունն է ասում։
Վերոնշյալ բոլոր կետերն էլ կրկնում է Լևոն Տեր-Պետրոսյանի խումբը։
Այսպիսով՝ վաղը եթե սպառնան Երևանին, այդ վերոնշյալ բոլորը զիջման մասին են խոսելու, որովհետև ռացիանոալիզմի տեսակտեից՝ մենք թույլ ենք, պիտի զիջենք։
Մեկ-երկու ուժ կա, որ դեռ ուժային դիմադրությունից է խոսում, և այդ ուժային դիմադրության հիմքում ոչ թե հակաթուրքական ջղաձգումն է դնում, այլ քաղաքագիտական, ռազմագիտական, պատմական հիմնավորումներ բերում։
Մեկը Մարտական եղբայրությունն է։
Էստեղ պետք է շեշտեմ, որ ԱԺ ընդդմիության մեջ՝ դիմադրության որոշ զեղումների հիմքը հակաթուրքական ջղաձգությունն է՝ հիմնված ռուսական փիլիսոփայության վրա, այնպես ինչպես օրինակ 20-րդ դարի սկզբին որոշ հայ հրամանատարների և գործիչների մոտ կար։
Իսկ դա՝ թեև դիմադրության մասին խոսք է, բայց քանի որ հիմնված չէ ՀՀ ինքնիշխանության վրա՝ ենթակա է պարտադիր ձախողման։