Հիմա հասկանում եք իրական դաշնակցի կարևորությունը
Իսրայելի դաշնակից vs Հայաստանի դաշնակից
Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Հովսեփ Ղազարյանը գրում է
Երեկ երեկոյան Իրանը հարձակում սկսեց Իսրայելի դեմ` օգտագործելով 200-ից ավել անօդաչուներ ու հրթիռներ: Հարձակման համար հիմնականում օգտագործվում էին «Շահեդ-136» տեսակի անօդաչու կամիկաձեներ, որոնք թռչում են շատ ցածր և սովորական ՀՕՊ միջոցներով դրանց խոցումը խնդրահարույց է, նույնիսկ իսրայելական ամենակատարյալ «Երկաթե գմբեթ» համակարգով:
Նման թիրախների չեզոքացումն ավելի արդյունավետ է իրականացնել օդային խոցման միջոցներով՝ կործանիչներով: Իսրայելը չունի բավականաչափ կործանիչներ, որ կարողանա միանգամից խոցել նման մեծ քանակի թիրախներ։ Նրան օգնության հասան դաշնակիցները` ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան` Հորդանանի և Սիրիայի երկնքում չեզոքացնելով անօդաչուների մեծ մասը:
Իսկ մեր դաշնակից Ռուսաստանը, պարզվում է, 44-օրյա պատերազմի ժամանակ, նույնիսկ ռադարներն է անջատել, որոնց կառավարումը մերոնք պիտի իրականացնեին` պաշտպանելով մեր օդային սահմանները: