«Հրետանավորի օրագրի» շնոհանդեսը
Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Ալբերտ Մկրտչյանի «Հրետանավորի օրագիրը» գրքի շնորհանդեսը:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող Ալբերտ Մկրտչյանը 44-օրյա պատերազմի ընթացքում, որպես զորակոչիկ, մասնակցել է Ջրականի (Ջաբրայիլ) ծանր մարտերին:
Շնորհանդեսի ընթացքում խոսքով հանդես եկան հեղինակը, գրքի խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, գրքի նախաբանի հեղինակ, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը, մաեստրո Տիգրան Մանսուրյանը, Ալբերտի զինակից ընկերներն ու նրանց հարազատները։
«Հրետանավորի օրագիրը» գրքի հրատարակությունն ու շնորհանդեսը հնարավոր են դարձել «Մարտական եղբայրություն» միաբանության, «Կողբ» հիմնադրամի եւ «Անտարես» հրատարակչության աջակցության եւ հանրային հանգանակության շնորհիվ։
Միջոցառման ընթացքում «Մարտական եղբայրություն» միաբանության հետ միասին ազդարարեցինք Վազգեն Սարգսյանի անվան ամենամյա գրական մրցույթի մեկնարկի մասին:
Մրցույթի ամփոփագրին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումներով՝ https://koghb.org/hy/page/projects/\#project48