EnglishArmenianRussian

Ադրբեջանական քարոզչությունը վերջին երկու շաբաթվա մեջ

«Մարտական եղբայրության» ՎիԿա վերլուծական խումբ

Ուսումնասիրված ժամանակահատվածում արևմուտքի քաղաքականության նկատմամբ շեշտված քննադատությամբ հանդես եկան թե՛ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները,թե՛ իշխանամերձ տեղեկատվական ալիքները:

Ադրբեջանական քարոզչության աճող հակաարևմտյան շեշտը և սինխրոնացումը ռուսականի հետ։

Ադրբեջանական պաշտոնական և կիսաապշոնական քարոզչության վերջին երկու շաբաթվա սեղմ պատկերը հետևյալն է:

Ուսումնասիրված ժամանակահատվածում արևմուտքի քաղաքականության նկատմամբ շեշտված քննադատությամբ հանդես եկան թե՛ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները,թե՛ իշխանամերձ տեղեկատվական ալիքները:

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի տարածաշրջանին վերաբերող զեկույցը որակեց որպես կեղծ իսկ զեկույցի հեղինակին անվանեց հայերի կողմից կաշառված:

Ազգային անվտանգության ղեկավար Ալի Նագիևը իր հերթին Ֆրանսիային մեղադրեց տարածաշրջանում նոր պատերազմ հրահրելու մեջ,ըստ նրա հայերին օգնելուց զատ, Ֆրանսիան Ադրբեջանում հետախուզություն է իրականացնում և լրտեսական ցանցեր ստեղծում:

Հոլանդիայում Ադրբեջանի դեսպան Ռախման Մուստաֆայեվը ապրիլի 5-ի ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպումը անվանեց «ցինիզմի և երկերեսանիության դրսևորում»:

Իրավիճակը մեղմելուն ուղղված քայլ էր ապրիլի 5-ին ընդառաջ Ադրբեջանի նախագահի հետ տեղի ունեցած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայեն-ի հեռախոսազանգերը,որոնք բացառում էին Ադրբեջանի դեմ արևմուտքի ցանկացած գործողություն:

Սակայն ադրբեջանական կողմը, գոնե առերևույթ, ոչ միայն չի հավատում այս հավաստիացումներին,այլև ավելի է կոշտացնում հռետորաբանությունը թե՛ պաշտոնական, թե՛ մեդիա մակարդակում:

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը մեղադրում է ԱՄՆ պետքարտուղարին երկակի ստանդարտների մեջ: Իլհամ Ալիևը արևմուտքի քայլերը որակում է որպես Հայաստանը ռազմական ֆորպոստ վերածելու փորձեր և դրանց մեջ տեսնում Ադրբեջանին մեկուսացնելու նպատակներ:

Ադրբեջանական մամուլը նույնպես չի շեղվում պաշտոնական խոսույթից,այս դեպքում օգտագործվում են ավելի ծայրահեղ ձևակերպումներ: Թիրախավորվում են ֆրանսիացի պետական պաշտոնյաները և Հայաստանում գտնվող եվրոպական դիտորդական առաքելությունը,նրանց տրվում է ստահակ,խաբեբա, կույր,լրտես և այլ նմանատիպ պիտակներ:

Հայտնի մեդիառեսուրս caliber.az-ը պատրաստում է ծավալուն ռեպորտաժ,որտեղ 4 այսպես կոչված փորձագետներ պնդում են,որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն պատրաստում են Հայաստանը պատերազմի:

Ակտիվորեն արտատպվում է նաև Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի և նույն գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հակահայկական խոսույթը:

SputnikAz-ին հարցազրույց է տալիս ռուս քաղաքագետ Ալեքսանդր Պերենջիևը,ով վստահեցնում է,որ Ֆրանսիան ագրեսիվ գործողությունների է դիմում Ադրբեջանի և Ռուսաստանի դեմ:

Մեկ այլ ռուս փորձագետ Բոգդան Բեզպալկոն մեղադրում է Հայաստանին Ռուսաստանի դեմ շանտաժ կիրառելու և Ադրբեջանի ու Ռուսաստանի բարեկամությանը խանգարելու մեջ:

Ադրբեջանական մամուլը արտատպում է նաև Հայաստանը Ուկրաինայի վերածելու և հայկական պետությունը վերացնելու ռուս խորհրդարանականների պնդումները:

Համատեղ ռուս-ադրբեջանական արշավի մեխը դառնում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների Ադրբեջանի կողմից «հաջողված հավատարմագրումը» և ականազերծման աշխատանքներ իրականցնելու թույլտվություն ստանալը:

Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանի կցվածությունը ռուսական քաղաքական գծին ոչ միայն շարունակվում է, այլև շեշտակի ուժգնանում է վերջին շաբաթների ընթացքում:

Ռազմակական գործողությունների հնարավորությունը Հայաստանի դեմ Անցած երկու շաբաթվա ընթացքում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տվել է թվով 5 հաղորդագրություն,որոնց մեջ առկա է Հայաստանի Հանրապետության կողմից սահմանին զորքեր կուտակելու, ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու,հայկական զինված ուժերի կողմից զորաշարժեր իրականացնելու մասին տեղեկություններ:

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ,որում Հայաստանին մեղադրել է ռազմական բախումներ հրահրելու մեջ: Այս հայտարարությունը, սակայն, եղել է պատասխան Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարության, այլ ոչ թե սեփական նախաձեռնություն:

Ավելի ակտիվ են եղել այս հարցում ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսները,որոնք տարածել են կադրեր իբր հայկական զորքերի տեղաշարժերի մասին,«Հայաստանը պատրաստվում է պատերազմի» վերնագրերով հոդվածներ են հրապարակվել,հայկական լսարանին հոգեբանական ճնշումների ենթարկելու համար Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին նսեմացնելուն ուղղված տարբեր ձևաչափերի ռեպորտաժներ են պատրաստվել:

Այդքանով հանդերձ հաշվի առնելով Ադրբեջանի քաղաքական իշխանության այս թեմայով զգուշավոր խոսույթն ու արտգործնախարարության պասիվ արձագանքը մենք այս պահին (մոտ օրեր և շաբաթ) Հայաստանի դեմ ագրեսիայի հավանականությունը համեմատաբար ցածր ենք համարում:

Social