Ո'չ դիվերսիան տեղի ունեցավ, ո'չ 49֊ի մոտ ապօրինի զենք հայտնաբերվեց
վերևից հրահանգված էր խափանել այցը
Gayane Ghazaryan-ի անդրադարձը այսօրվա դեպքերին։
Մարտական Եղբայրություն անդամներ և աջակից քաղաքացիներ բերման են ենթարկվել ապօրինի զենքի կասկածանքով։
Բանն այն է, որ երեկ փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը Հրանտ Տէր-Աբրահամեանին հրավիրելով զրույցի պնդել էր, որ "ասըմ եմ դուք տե չեք էթալու", քանի որ տեղեկություններ ունեն, որ կիրակի և միմիայն կիրակի Ադրբեջանը դիվերսիա է նախատեսում Ոսկեպարում, ուստի կարիք կա պաշտպանելու ՀՀ քաղաքացիներին և հորդորելու հեռու մնալ վտանգավոր տեղերից (վերաձևակերպումն իմն է` քուչի բառապաշարը պատիս չշարելու համար)։
Իսկ այսօր արդեն Ոսկեպար մեկնողների հավաքատեղիում նախապես սպասում էր մի քանի ավտոբուս ու մի քանի տասնյակ մեքենա ոստիկան, ու սա` միայն Պլանի գլխում։ Նույն պատկերը Ոսկեպարում էր, որտեղ ավելի շատ ոստիկան էր հավաքվել, քան հասարակ քաղաքացի։
Այսինքն` Ադրբեջանի կողմից նախատեսվող ենթադրյալ դիվերսիայի օրով տեղում գոյություն չուներ որևէ զինված ուժ` պաշտպանելու Հայաստանի սահմանները, փոխարենը Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում էր Ադրբեջանի "սահմանները"։
Հիմա հարց. վերջը դիվերսիա է՞ր նախատեսվում, թե՞ ապօրինի զենք էր կասկածվում։ Ո'չ դիվերսիան տեղի ունեցավ, ո'չ 49֊ի մոտ ապօրինի զենք հայտնաբերվեց։
Եվ ուրեմն պարզ եզրակացություն. վերևից հրահանգված էր խափանել այցը արդեն Ադրբեջանին խոստացված և ներքին պայմանավորվածությամբ հանձնված տարածքներ, քանի կկվին համոզել են, թե երրորդ ձագի հետևից չեն գա։
Իսկ համոզել են, որովհետև ոչինչ ավելի թանկ չի, քան աթոռը` թեկուզ քաղաք֊պետությունում, թեկուզ գուբեռնիայում, թեկուզ վիլայեթում, թեկուզ տռոյկաների կարգավիճակով։