Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Աշոտ Տերտերյանը գրում է՝

Էլզասիի վերաբերյալ Ֆրանսիայի և Գ...

Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Աշոտ Տերտերյանը գրում է՝

Էլզասիի վերաբերյալ Ֆրանսիայի և Գերմանիայի միջև հակամարտությունը լուծվա՞ծ է թե ոչ։ 1870 թվականի դրությամբ Էլզասը 222 տարի է Ֆրանսիայի կազմում էր, և հակամարտությունը լուծված էր։ Բայց 1870-ին պարզվեց, որ ոչ։ Իսկ 1871-ին Ֆրանսիան Էլզասը ճանաչեց Գերմանիայի կազմում և թվում էր թե լուծվեց խնդիրը։ 1914-ին պարզվեց, որ լուծված չէ։ 1918-ին Էլզասը նորից անցավ Ֆրանսիային և Գերմանիան ճանաչեց դա, ու խնդիրը լուծվեց։ Բայց, ոչ, 1940-ին Էլզասը նորից անցավ Գերմանիային, և Ֆրանսիան ճանաչեց դա, և խնդիրը լուծվեց։ Բայց ոչ։ 1945-ին Էլզասը կրկին անցավ Ֆրանսիային և Գերմանիան ճանաչեց դա։ Եվ հիմա կրկին մարդիկ ասում են որ Էլզասի խնդիրը լուծված է և խաղաղություն է հաստատվել։ Միթե այս ամենի մասին Հայաստանի 90-ականների ղեկավարները չգիտեին, որ խոսում էին Արցախի հակամարտության լուծման անհրաժեշտության մասին։ Հակամարտությունները երբեք չեն լուծվում, և ոչ էլ անլուծելի են մնում։ «Հակամարտության լուծում» գաղափարը անհեթեթություն է ինքնին։ Հակամարտության լուծման մասին թերևս կարելի է խոսել մեկ դեպքում՝ երբ կողմերից մեկը կամ երկուսն էլ ոչնչանում են, կամ էլ՝ ինչ-ինչ պատճառներով կորցնում հետաքրքրությունը հակամարտության նկատմամբ։ Հետևաբար, Արցախի խնդրի լուծմանը հետամուտ լինելը, բանակցային այս կամ այն փաստաթութղը որպես լուծում ներկայացնելը՝ անհեթեթություն է, որովհետև ինչպես նշեցի պետությունների միջև հակամարտության լուծում, կամ չլուծում գոյություն չունի, այլ միայն գոյություն ունի հոգուտ որևէ կողմի առկա իրավիճակ։ Հետևաբար՝ քանի դեռ Արցախը Հայաստանի տիրապետության տակ էր, խնդիրը «լուծված» էր հօգուտ Հայաստանի։ Մեկ այլ նկատառում էլ կցանկանայի անել՝ Արցախի հարցի լուծումը փոխզիջումային տարբերակի մասին։ Մենք այնքան ենք սովորել այդ փոխզիջումային լուծման տարբերակ կոչվածին, որ կորցրել ենք իրականության հետ կապը։ Իսկ իրականությունը շատ ապշեցնող է՝ համաշխարհային պատմության ընթացքում երբեք չի եղել որևէ լուրջ հակամարտություն, որը լուծվել է փոխզիջմամբ։ Հետևաբար մենք պատմության ընթացքին հակառակ ու պատմությանը խորթ մի բան ենք փորձել անել՝ փոխզիջումային լուծման ձգտելով։ Սրանով Հայաստանի փոխզիջումներին կողմնակից իշխանությունները խաբել են հայ ազգին և ուղղորդել ոչ մի տեղ։ Պատկերացնում եք՝ մի ամբողջ ազգ, պետություն ուղղորդել են ոչ մի տեղ։

Թեմաներ

    Social