Ջախջախել պարտվողական տրամադրությունները
Միհրան Ասատրյանի ելույթը «Մարտական եղբայրության» հիմնադիր հավաքին Սարդարապատում՝ նվիրված 2020 թվականի պատերազմի մեկամյակին

Բարև ձեզ սիրելի’ մարտական ընկերներ, հարգելի հյուրեր։
Այօրվա մեր հավաքը ես ընկալում եմ հետևյալ կերպ.
Մենք հավաքվել ենք վերջ տալու մի կործանարար, և ամոթալի կեղծիքի, որը չգիտենք ում և ինչ ուժերի շահերից է բխում։ Այդ կեղծիքը, ցավոք սրտի, կարողացան տարածել ժողավրդի մեջ, այն է՝ հայ ժողովուրդը ջաղջախված է, այլևս երկար տարիներ չի կարողանա պատերազմել և պայքարել հանուն իր անկախության և տարածքային ամբողջականության։
Ինքս 2020 թվականի պատերազմում կրած պարտությունից այնքան չեմ ընկճվել որքան այն մտքից, որ այս պարտությունը կարող է մեզ կոտրել և անկարող դարձնել շարունակելու պայքարը։ Պարտությունները, հաղթանակները կգան ու կգնան, բայց, եթե պայքարի ոգին կոտրվեց, այլևս ոչ հաղթելու և ոչ էլ պարտվելու առիթ չենք ունենա. պարզապես ժամանակի ընդացքում կվերանանք որպես ազգ և պետականություն։
Վերոնշյալն է պատճառը, որ մենք այսօր հավաքի են հրավիրել մեր մարտական ընկերներին։
Այսօր այստեղ մենք պետք է փաստենք՝
– պայքարող և մարտնչող, պատերազմից չվախեցող տեսակը կա Հայաստանում,
– հաջորդ իսկ պատերազմին մենք շարունակելու ենք կռվել, վաղն իսկ պատերազմ սկսվի գնալու ենք ռազմաճակատ,
– եթե նույնիսկ հարյուր տոկոսով վստահ լինենք, որ պարտվելու ենք, դարձյալ կռվելու ենք։
– Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, սփյուռքի մեր հայրենակիցներին, ովքեր վստահաբար գիտեն, որ այս պարտությունը ժամանակավոր է, համախմբվել և ջաղջախել տիրող պարտվողական տրամադրությունները , միասնաբար պատրաստվել հաջորդ հաղթանակին, հանուն մեր երկրի, հանուն մեր ընկած եղբայրների և իրենց ընտանիքների և, որ ամենակարևորն է, հանուն անկախ և ինքնիշխան Հայստանի Հանրապետության։ Հպարտ և շնորհակալ ենք, որ դուք կաք, տղե’րք։
2021 թվականի սեպտեմբերի 26
Սարդարապատ