Վաղը մայիսի 9-ը տոնելիս պետք է հիշել սրա մասին
Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Աշոտ Տերտերյանը գրում է․
1939-ին Արցախի հայ բնակչությունը եղել է 133,000, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել են նրանցից 45,000, որից զոհվել է 22,000։
Մոտավորապես նույն պատկերն է եղել նաև Հյուսիսային Արցախում, այսինքն՝ Շահումյան, Գետաշեն, Գարդմանք, Արծվաշեն՝ մինչև Տավուշ։
Սրան գումարած Արցախից հայերի մշտական արտահոսքը ռուսական տիրապետության տարիներին՝ սկսած դեռ Պետրոս Մեծի ժամանակաշրջանից, շարունակած Բաքվի նավթաարդյունաբերության ծաղկման տարիներով ու սովետական արդյունաբերականացման տարիների՝ դեպի Բաքու, Սումգայիթ, Միջին Ասիա և այլն, ինչպես նաև 1991-ից հետո շարունակված արտագաղթը։
Արդյունքում՝ 1939-ին, 1991-ին և 2023-ին Արցախում ապրում էր մոտավորապես նույն 130,000 հայը, այն դեպքում երբ նորմալ զարգացման պայմաններում այդ թիվը պիտի լիներ նվազագույնը 300,000 գումարած Հյուսիսային Արցախում էլ մոտ 250,000։
Այսինքն 1991-ի դրությամբ, Հայաստանի ամբողջ արևլյան սահմանին կես միլիոն հայ պիտի լիներ, բայց կար 130,000, իսկ այսօր զրո։
Ինչպե՞ս սա պատահեց։ Չէ՞ որ ամբողջ այդ ընթացքում հայերը եղել են ռուսների պաշտպանության տակ։
Վաղը մայիսի 9-ը տոնելիս պետք է հիշել սրա մասին։
Իսկ մինչ այդ անհրաժեշտ է հիշել բոլոր նրանց ովքեր Արցախի /Տավուշի/ հարցի լուծումը պատկերացրել են 1997-ի տարբերակով, 2007-ի, 2011-ի, 2016-ի, 2020-ի ու նաև այսօրվա տարբերակներով, այսինքն՝ վախ պատերազմից, սեփական կենսունակության ավելացումից և հավատ ռուսական օգնությանը։