Մարտական եղբայրությունը ոչ միայն ունի և ստեղծում է քաղաքական բովանդակություն, այլև մեր ամբողջ գործունեությունը հիմնված է և բխում է բացառապես իրավիճակի քաղաքական վերլուծությունից և գնահատականից:

Ասում են, իբր, Մարտական եղբայրությունը քաղաքական բովանդակությունից զուրկ, «ֆիդայական» կառույց է: Ճիշտ չէ:

Մարտական եղբայրության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը գրում է՝

Քանի որ Մարտական եղբայրության անունը շատ շոշափվեց, ճիշտ եմ համարում նախնական մի քանի բան գրել Մարտականի մասին:

Նախ փորձեմ ներկայացնել կազմակերպչական մասը հընթացս հերքելով մի քանի պիտակավորում:

ա. Ասում են, իբր, Մարտական եղբայրությունը քաղաքական բովանդակությունից զուրկ, «ֆիդայական» կառույց է:

Ճիշտ չէ:

Մարտական եղբայրությունը ոչ միայն ունի և ստեղծում է քաղաքական բովանդակություն, այլև մեր ամբողջ գործունեությունը հիմնված է և բխում է բացառապես իրավիճակի քաղաքական վերլուծությունից և գնահատականից:

Ընդ որում ոչ թե միայն ընթացիկ, այլև հիմնարար մակարդակում:

Դա արվում է ռեգուլյար և սիստեմատիկ կերպով:

Ծանոթանալու համար այդ բովանդակությանը կարող եք նայել հատկապես մեր յություբյան ալիքը:

Այդտեղ կան «Քաղաքական օրագիր», «Մեր Պայքարը», «Ինչ կա֊չկա» և այլ շարքերը, որոնք թարմացվում են շաբաթը կամ երկու շաբաթը մեկ:

Բացի այդ` նույն յութուբյան ալիքում կարող եք նայել «Գաղափարական դասեր» և «Ռազմական պատմություն» փլեյլիստերը:

Հատկապես առաջինում տրված են վերաբերմունքը իրավիճակի հանդեպ և ելքերի ուրվագծերը:

Նաև կգտնեք անցած տարվա հոկտեմբերին մեր դահլիճային հավաքի նյութերը, որտեղ նույնպես գերակայում է քաղաքական վերլուծական խոսքը:

  1. Իբր, Մարտական եղբայրությունում միայն մեկ հոգի է ստեղծում քաղաքական բովանդակային խոսք:

Սա էլ ճիշտ չէ:

Համոզվելու համար կարող եք մեր յություբում և կայքում դիտել մեր անդամներ Աշոտ Տերտերյանի, Ժուրեմ Պողոսյանի նյութերը, նաև հարցազրույցները Հովսեփ Ղազարյանի, Մասիս Շիրոյանի և մյուսների հետ:

Հատկապես Աշոտ Տերտերյանի «Փիլիսոփայական քայլ առաջ» կոնցեպցիան մենք ընդունել ենք որպես մեր քաղաքական հիմքերից մեկը:

Իբր, Մարտական եղբայրության անդամները բացառապես «հրացանակիներ են», պատերազմից բացի այլ բան չիմացող, փորձ չունեցող մարդիկ:

Սա բացառիկ սուտ է:

Այսօր մեր թիմում են նախկինում փոխմարզպետ, փոխնախարար, Արցախի ԱԺ պատգամավոր, ԲԷՑ-ի պետի տեղակալ, գյուղապետ և այլ կառավարչական պաշտոններ զբաղեցրած մարդիկ:

Ունենք նաև քաղաքական կենսագրություն ունեցող շատ այլ անդամներ, ինչպես նաև ծրագրավորողներ, գիտնականներ, կրթության մասնագետներ, մանկավարժներ, սպորտսմեններ և այլն:

Այո, Մարտական եղբայրության կորիզը պատերազմի մասնկիցներ են: Չգիտեմ ինչու է դա ոմանց վախեցնում: Երևի այն պատճառով, որ իրենց պեսների կյանքը պաշտպանվել է այդ մարդկանց կողմից:

Հենց այս մարդկանց մեջ էլ կան և’ քաղաքական կենսագրություն ունեցողներ, և’ նախկինում կառավարչական պաշտոններ զբաղեցրածներ, և’ գիտնականներ ու ծրագրավորողներ:

Այս ամենը կփորձենք հետագայում ավելի մանրամասն ներկայացնել:

Շարունակելի:

Թեմաներ

    Social