Հայաստանի դեմիլիտարիզացիա

Հայաստանի դեմիլիտարիզացիա Զորակոչային ծառայության ժամկետի կրճատման մասին շատ խոսվեց, և հիմնական մեկնաբանությունն այն է, որ դա նախընտրական հնար է: Նախընտրական ենթատեքստը չժխտելով, կարծում եմ, որ կա ավելի խորքային հիմք այս որոշման:
1 . Պաշտպանության ոլորտում վերջին շրջանում միտում դարձած կրճատումները բյուջեի կրճատում, զորակոչի ժամկետի կրճատում, նաև «բանակը չէ անվտանգության» թիվ մեկ երաշխիքը «գաղափարական հիմնավորումը» (արտաքուստ սա այդքան էլ սխալ պնդում չէ, բայց կարևորը դրա կոնտեքստն է և ժամանակը) շատ մեծ հավանականությամբ իրականացում են Ադրբեջանի պահանջի:
Գիտեմ, որ շատերին սա կարող է անհիմն չափազանցություն թվալ:
Ցավոք Հայաստանի շատ, այդ թվում ազնիվ և հայրենասեր քաղաքացիներ կամա թե ակամա ապրում են հայտնի կենդանու ականջում քնածի կարգավիճակում, և չեն ընկալում օգոստոսի ութից հետո տեղի ունեցող գործընթացների նոր որակը և տրամաբանությունը: Որոշակի դեր այստեղ ունի նաև այն, որ Նիկոլի պաշտոնական ընդդիմությունը շատ ցածր վստահություն ունի հանրության զգալի մասի մեջ:
- 
Ովքեր համակարգված ձևով հետևում են ադրբեջանական քարոզչությանը, գիտեն, որ տարիների ընթացքում թե' ադրբեջանական պաշտոնական խոսքում, թե պետականորեն հովանավորվող քարոզչության մեջ կայուն տեղ ուներ Հայաստանի «դեմիլիտարիզացիայի» պահանջը: Ըստ այդմ Հայաստանը չպետք է ունենա ուժեղ ԶՈՒ, քանի որ եղել է «օկուպանտ» և «ագրեսոր», և Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում կանխիչ հարվածների այն դեպքում, եթե համարի, որ Հայաստանի վերազինումը անցնում է այն չափն, որն Ադրբեջանն ընդունելի է համարում իր անվտանգության տեսակետից կամ տեսնում է այդտեղ«ռևանշի» վտանգ: Վերջին շրջանում «դեմիլիտարիզացիայի» պահանջի մասին խոսույթը, այլ նմանատիպ պահանջների հետ զգալիորեն պակասել է Ադրբեջանի պաշտոնական խոսքում և քարոզչության մեջ: Վարդագույն միաեղջյուրների աշխարհում ապրողների համար, սա, կարող է նշանակել, որ Ադրբեջանը հրաժարվել է իր այդ պահանջից: Սակայն Ադրբեջանի քաղաքականությունը շատ հեռու է վարդագույն պոնիների աշխարհից, և հիմնված է միջին հայ «քաղաքական» գիտակցության համար միանգամայն անըմբռնելի` իրատեսական, ուժային բալանսի, ուժային տարածման և գերիշխանության հաստատման պատկերցման վրա:
- 
Այն պահից, երբ նկատելի դարձավ, որ դեմիլիտարիզացիայի թեզը պակասել է Ադրբեջանի պաշտոնական և քարոզչական խոսքում, իմ մեջ կասկած ընկավ, որ կա Հայաստանի կողմից դրա կատարման մասին կուլիսային համաձայնություն: Բնականաբար դա մեկուսի համաձայնություն չէ, այլ մասն է Հայաստանի միակողմանի «խաղաղեցման» գորշընթացի, որի մասին գրել և խոսել ենք, և էլի դեռ շատ ենք խոսելու և գրելու: Պետք է ենթադրել, որ նման կուլիսային փոխհամաձայնություններ կան նաև այլ հարցերում դրանց նշանները երևալու պես, սրանց մասին ևս կխոսենք: Կարևոր է հիշել նաև, որ «դեմիլիտարիզացիայի» պահանջւն անուղղակիորեն ամրագրված է նաև գրավորօգոստոսի ութի հռչակագրի` «ռևանշի բացառման» կետով, որը ոչ միայն այս, այլև բազմաթիվ այլ առումներով լծակ է Հայաստանի ենթարկեցման և ներքին գործերին խառնվելուն:
