Քաղաքական օրագիր # 59 | Նոյեմբերի 9֊ից Օգոստոսի 8
🔸 Ադրբեջանը հասավ իր նպատակին՝ ստանալով միջանցք Հայաստանի տարածքով:
🔸 Խաղաղության պայմանագիրը Հայաստանին չի բերելու իրական և կայուն խաղաղություն։
🔸 Հռչակագրի երրորդ կետում նշված "անխոչընդոտ հաղորդակցությունը" նշանակում է միջանցք:
🔸 Ադրբեջանը ստացավ երկու միջանցքի մասին ստորագրված փաստաթուղթ՝ ռուսական և ամերիկյան:
🔸 "Վրեժխնդրության" կետը դառնալու է լծակ Ադրբեջանի ձեռքում՝ Հայաստանի ներքին գործերին միջամտելու համար:
🔸 Ադրբեջանը հասավ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման իր պահանջին:
🔸 Ստորագրված փաստաթղթերում կարևոր են ոչ թե խոստումները, այլ կոնկրետ ձևակերպումները:
🔸 Հայաստանի անկախության խնդիրն այժմ վերաբերում է ոչ միայն Ռուսաստանից, այլև Ադրբեջանից անկախությանը:
🔸 Պետք է խուսափել և՛ անիմաստ էյֆորիայից, և՛ լաչառությունից:
🔸 Հայ ժողովրդի պայքարը հանուն իրական անկախության պետք է շարունակվի հետևողականորեն և գիտակցված։