Մի օր Ռուսաստանը կփլվի, հաջորդ օրը Թուրքիան, Ամերիկան, Իրանը
Աշոտ Տերտերյանի ֆեյսբուքյան էջից
Աշխարհը վտանգավոր վայր է։
Մի օր Ռուսաստանը կփլվի, հաջորդ օրը Թուրքիան, Ամերիկան, Իրանը։
Հասկանալի չէ, թե դա ինչ գաղափար է, որ համակել է Հայաստանը՝ հույսը թե աշխարհում կարելի է անվտանգ տեղ գտնել ու կարելի է տեղավորվել մեծ տերության շահերի մեջ ու անվտանգ ապրել։
Մի օր էլ պարզվեց, որ այդ մեծ տերությունը էլ չկա, իսկ Հայաստանը, որ իր գոյության ռազմավարությունը նրա շահերի մեջ տեղավորելու հետ էր կապել, հիմա հայտնվել է անորոշության մեջ, կամ էլ նոր տերություն է փնտրում, որի շահերի մեջ տեղավորվի։
Վարչական միավորի փիլիսոփայությունը՝ այսինքն արտաքին հովանոցի տակ մտնելը և գոյատևելը, մեր այրերը կապեցին նաև նորանկախ Հայաստանի վրա։
Դիտավորյալ Հայաստանի ինքնիշխանությունը զիջեցին, որովհետև ռազմավարությունը մեծ տերության շահերի հոսքի մեջ տեղավորվելն էր։
Հիմա ավելի ակնառու է, որ էդ մեծ տերությունը կարող է պայթել, ու դու էլ իր հոսքի մեջ պայթես։
Ակնառու է նաև, որ մեծ տերության շահերի սպասարկող լինելը առավել վտանգավոր է, քան սեփական պետության իքնիշխանությունը մեծացնելով անվտանգության հասնելը։
Հայտնի է նաև թե ովքեր են մեծ տերության շահերի մեջ տեղավորվելու ռազմավարության հեղինակները և ջատագովները, ըստ էության՝ Հայաստանի ինքնիշխանության հակառակորդները։