Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Մասիս Շիրոյանը գրում է

🔶Նոյեմբերի 9-ը ընդդեմ օգոստոսի 8-ի։
Որն է երրորդ, իսկ իրականում երկրորդ տարբերակը։
♦️2020թվականից ս...

🔶Նոյեմբերի 9-ը ընդդեմ օգոստոսի 8-ի։ Որն է երրորդ, իսկ իրականում երկրորդ տարբերակը։ ♦️2020թվականից սկսած Փաշինյանը իրեն վերագրել է հայկական քաղաքական դաշտի ճարտարապետի դերը։ Սկզբում նա 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրեց Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ համաձայնագիրը, որը մինչ օրս գործող փատաթուղ է, ու որով նախատեսվում է անխոչընդոտ ճանապարհ տրամադրելը ադրբեջանցիներին Հայաստանի Հանրապետության տարածքով Ռուսաստանի վերահսկողությամբ։ 2025 թվականին նույն Փաշինյանը ԱՄՆ-ում Թրամփի վկայությամբ ստորագրեց Հայաստան-Ադրբեջան երկկողմ փաստաթուղթ, որով նույնպես նախատեսվում է անխոչընդոտ ճանապարհ տրամադրելը ադրբեջանցիներին Հայաստանի Հանրապետության տարածքով այժմ արդեն ԱՄՆ վերահսկողությամբ։ ❗Երկու դեպքում էլ ստորագրողը Փաշինյանն է, երկու դեպքում էլ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության զիջման հաշվին արտոնություններ են տրվում Ադրբեջանին։ Սակայն հիմնական հարցը այն է, թե ինչ օրակարգով են 2026-ին այսօրվա խորհրդարանական ուժերը գնալու ընտրության։ Հետևելով վերջին 5 տարիների անցուդարձին պատկերը ավելի հստակ էր դառնում, այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը հանդես էր գալու նոյեմբերի 9-ի փաստաթղթի պաշտպանությամբ ու դրանից բխող տրամաբանությամբ, հիշեցնեմ Նիկոլի կողմից ստորագրված փաստաթղթի տրամաբանությամբ, որի արդյունքները կոնցեպտուալ առումով չի տարբերվում օգոստոսի 8-ի փաստաթղթից։ Իսկ Նիկոլը հանդես էր գալու հենց օգոստոսի 8-ի փաստաթղթի պաշտպանությամբ, հայկական կողմի զիջումներն ու պարտությունը ներկայացնելով , որպես խաղաղության երաշխիք և մեծ հաղթանակ։ ❗Արդյունքում լինելու են առաջին հայացքից իրար դեմ խոսացող, բայց իրականում Նիկոլիզմի նույն դրսևորումների երկու տարբեր փաթեթավորումներով պայքար։ Ու որպեսզի 2026-ին չհայտնվենք նույն իրավիճակում, որում արդեն 5 տարի է' գտնվում ենք, պետք է ընտրություն կատարել Նիկոլիզմի ու դրան կոնցեպտուալ առումով հակառակ առաջարկ անող ուժերի միջև։ 📌Մարտական Եղբայրություն Միաբանությունը 2021 թվականից` ստեղծման օրվանից դեմ էր հանդես եկել նոյեմբերի 9-ի փաստաթղթին ու դրա տրամաբանությանը, թե պետք է հանձնվել ու հանուն խաղաղության կկվի նման ամեն անգամ աղվեսին ինչ-որ բան զիջելը, նույն կերպ մենք նաև դեմ ենք արտահայտվել նույն պատճառաբանությամբ օգոստոսի 8-ի փաստաթղթին։ Հ.գ. Իսկ ավելի մանրամասն մեր առաջարկների մասին ծանոթանալու համար հոկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին հրավիրում ենք Էլիտ Պլազա, Մանթաշյան սրահ Միաբանության 4-րդ համագումարին, որտեղ կարող եք նաև ձեր հարցերը ուղղել և ստանալ ձեզ հուզող հարցերի պատասխանները։

Թեմաներ

    Social