Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Աշոտ Տերտերյանը գրում է՝

Հայաստանի քաղաքական կյանքի վրա զգալի ազդեցություն թողած հոդվածներից մեկի տարելիցն է՝ Լևոն Տեր-Պետրոս...

Հայաստանի քաղաքական կյանքի վրա զգալի ազդեցություն թողած հոդվածներից մեկի տարելիցն է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի Պատերազմ թե խաղաղություն․ լրջանալու պահը Դրա վերաբերյալ կրկնեմ գրառումներից մեկը․ <<Խաղաղության>> կողմնակիցները իրենց բարոյապես առավել են զգում <<պատերազմ>>-ի կողմնակիցների նկատմամբ, և մշտապես մահերով են նախատում՝ թե ձեր խաղաղություն չուզելու պատճառով երիտասարդներ են զոհվում։ Իրականում բարոյապես ստոր կարգավիճակում են հենց <<խաղաղության>> կողմնակիցները։ Հայաստանում՝ հասարակությանը խաղաղության և պատերազմի կողմնակիցների բաժանելը սկսվել է 1997 թվականից՝ Լևոն Տեր-Պետրոսյանի Խաղաղություն թե պատերազմ․ լրջանալու պահը հոդվածից։ Փիլիսոփայական առումով խաղաղության և պատերազմի հարցը բարձրացվել է հենց այդ հոդվածում։ Իսկ այդ հոդվածը պատահական ու բարոյախրատական հոդված չէր։ Այն քաղաքական հոդված էր, որը գաղափարապես արտահայտում էր Հայաստանի վարած քաղաքականությունը սկսած 1991 թվականից և ուներ կոնկրետ քաղաքական նպատակներ։ ԱՄՆ պետդեպի հրապարակված փաստաթղթերում անդրադարձ կա նաև Լևոն Տեր-Պետրոսյանի 1997 թվականի սեպտեմբերի 26-ի հայտնի ասուլիսին, և այդ նույն հոդվածին, որը բխեցվում է այդ ասուլիսից։ 1997 թվականի հոկտեմբերին, Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Պրիմակովը, ԱՄՆ ներկայացուցիչ Սթրոբ Թալբոթի հետ հանդիպմանը հայտնում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 26-ի մամլո ասուլիսում, ասել է, որ Ղարաբաղը չի լինի Ադրբեջանից անկախ, կամ ՀՀ մաս, և փաթեթային լուծում գոյություն չունի։ Պրիմակովը խնդրում է ԱՄՆ-ից սփյուռքին հորդորել ընդունելու Լևոնի տեսակետը։ Այս հանդիպումից օրեր անց՝ 1997 թվականի նոյեմբերի 1-ին հրապարակվում է հիմնադիր նախագահի հոդվածը՝ պատերազմ թե խաղաղություն․ լրջանալու պահը․․․ Արդյոք այդ հոդվածը զուտ ներքաղաքական երևույթ չէր, այլ համաձայնեցված էր միջազգային խաղացողների կամ խաղացողներից մեկի հետ։ Հոդվածը հիմնականում ուներ երեք ասելիք՝ 1․ Արցախի հակամարտությունը կարգավորման կարիք ունի /այստեղ պետք է հիշել Ադրբեջանի քաղաքակյանությունը 2020-ից հետո, այն է՝ խնդիրը կարգավորված է։ Վերջ։/, 2․ Պատերազմից պետք է խուսափել /այստեղ պետք է հիշել Ադրբեջանի քաղաքականությունը, որը երբեք միտված չի եղել պատերազմից խուսափելուն/ 3․ Լուծման բանալին հայկական զիջումներից է կախված /ոչ Ադրբեջանի/։ Այսպիսով նախագահը փորձում էր շուռ տալ իրականությունը, այն է՝ լուծված Արցախի հարցը ներկայացնել մի խնդիր որը լուծման կարիք ունի։ Եթե հայ ժողովուրդը ընդունի, որ լուծված հարցը լուծման կարիք ունի և սկսի լուծումներ փնտրել, դա պարտություն է, որովհետև Ադրբեջանի նպատակը Հայաստանին լուծման՝ այսինքն Ադրբեջանին ինչ-որ բան տալու, կամ Ադրբեջանի տեսակետը ընդունելուն հակելն էր։ Երկրորդ՝ Պատերազմից պետք է խուսափել։ Եթե հակառակորդ պետությունը ուղիներ է փնտրում պատերազմից խուսափելու, դա նշանակում է, ի սկզբանե ընդունել, որ պարտվելու ես, և որ մյուս պետությունը ավելացնելու է ճնշումը։ Երբևէ լսել եք որ Ադրբեջանը ուղիներ փնտրի պատերազմից խուսափելու՞։ Հայաստանը անմիջապես կճնշեր Ադրբեջանին, հենց որ Ադրբեջանից հայտարարեին որ պետք է խուսափել պատերազմից․․․ Երրորդ՝ լուծման բանալին հայկական զիջումներից է կախված։ Այսինքն, սկզբից կեղծ խնդիր է առաջ քաշվում՝ Արցախի հարցը լուծման կարիք ունի, հետո արյամբ ու մահով է վախեցվում հայ զինվորին, հայ ժողովրդին՝ ասելով որ պետք է խուսափել պատերազմից, թե չէ կկոտորվենք, իսկ հետո ասում է, որ այդ ամենից փրկվելու համար Ադրբեջանին պետք է զիջել, իսկ զիջումը անկախությունից, կամ Հայաստանին միավորելուց հրաժարվելն է։ Իսկ այս ամենը անվանվում է <<խաղաղություն>>,։ Այսինքն՝ միջազգային քաղաքականության տեսակետից նկարագրվում է պարտությունը, սակայն անունը դրվում <<խաղաղություն>>, և միևնույն ժամանակ միջազգային քաղաաքականության տեսակետից նկարագրվում է հաղթանակը և անունը դրվում <<պատերազմ>>։ Այսինքն հոդվածի վերնագիրը իրական գաղափարները այլաբանորեն է ներկայացնում։ Իսկ իրական վերնագիրն է՝ Պարտություն թե հաղթանակ։ Եվ ասյօր, այդ հոդվածի գաղափարական որդիները, որոնք մեծամասամբ ազնիվ և հայրենասեր մարդիկ են, խաղաղություն են ցանկանում, որը ինչպես նշեցի պարտությունն է ։ Իսկ պարտություն ցանկանալը բարոյական տեսակետից ստոր երևույթ է, թե ազգի, թե պետության, թե կյանքի հանդեպ։ Պարտություն /<<խաղաղություն>>/ ցանկանալը, մահ է բերում, հազարավոր երիտասարդների մահ, ավերված գյուղեր, աղքատություն։ Եվ հաղթանակ /<<պատերազմ>>/ ցանկացողներն են, որ բարոյապես առավելի դիրքերից կարող են ճնշել <<խաղաղություն>> ուզողներին և մեղադրել մահ ցանկանալու մեջ։

Թեմաներ

    Social