Մեր պայքարը 91 | Հայաստանի անկախության բովանդակային կառուցումը
🔸 Երրորդ հանրապետության նախագիծը ձախողվել է, քանի որ կառուցված էր միայն Արցախյան շարժման շուրջ:
🔸 Հայաստանը ֆորմալ անկախություն հռչակելով՝ իրականում գնաց անկախության զիջման ճանապարհով:
🔸 Անկախությունը միանգամյա ակտ չէ, այլ շարունակական գործընթաց է:
🔸 Անկախությունն ունի երկու հիմնական կողմ՝ արտաքին և ներքին, և երկու առում՝ ձևական և բովանդակային:
🔸 Հայաստանի բոլոր համակարգերը պետք է վերակառուցվեն՝ ելնելով անկախ պետության շահերից:
🔸 Պաշտպանության համակարգը պետք է հաշվի առնի հայկական առանձնահատկությունները՝ սահմանափակ ռեսուրսները, աշխարհագրությունը և ժողովրդի բնույթը:
🔸 Քաղաքական դաշտը չպետք է սպասարկի արտաքին ուժերի շահերը:
🔸 Կրթական համակարգը պետք է ձևավորի ազգային քաղաքական էլիտա:
🔸 Անկախության բովանդակության կառուցումը պետք է վերածի Հայաստանը ուժային գործոնի:
🔸 Առանց գիտակցության և աշխարհընկալման փոփոխության՝ անհնար է իրական անկախություն կառուցել:
