Արցախից հրաժարումը չի բերելու խաղաղություն և անկախություն

Արցախից հրաժարումը չի բերելու խաղաղություն և անկախություն

1
Փաշինյանի վերջին ուղերձը ևս մեկ անգամ ա...

Արցախից հրաժարումը չի բերելու խաղաղություն և անկախություն

1 Փաշինյանի վերջին ուղերձը ևս մեկ անգամ ապացուցեցՀայաստանում պաշտոնական մակարդակում գերիշխող է մնում «Ղարաբաղյան հարցի կարգավորում» միֆաքաղաքական կոնցեպցիան: Համաձայն դրակար/կա Ղարաբաղյան հարց, որը Հայաստանի գլխավոր խնդիրն է, և որի լուծմամբ Հայաստանը կհասնի խաղաղության, տնտեսական բարգավաճման, քաղաքական կայունության, այլև անկախության: Իսկ տարածաշրջանում կհաստատվի փաստացի երկրային դրախտբոլորը բոլորի հետ առևտուր կանեն, կբարգավաճեն և գոհ կմնան: Ըստ Փաշինյանի մենք արդեն նույնիսկ հասել ենք այդ վախճանաբանական կետի:

2 Ոչ մի նոր բան այս պատկերացման մեջ ոչ միայն չկա, այլև դա Երրորդ Հանրապետության գլխավոր և հիմնական քաղաքական միֆն է եղել և կա: Դրա փաստացիբաց կամ քողարկված կրողն են եղել և են Հայաստանի բոլոր ղեկավարները ցայսօր: Քոչարյանն ու Սարգսյանը նույնպես պոստֆակտում բացահայտվել են որպես դրա կրող: Քոչարյանըերբ անընդատ շեշտում է, որ մինչև 2020 թվականի պատերազմը պետք էր համաձյնվել «լուծմանը», և Սարգսյանը, երբ ասում է, թե 2018 -ին ուզում էր մնար վարչապետ, որպեսզի լուծի հարցը: Եվ հիմա էլ, երբ այդ գործիչների, ինչպես և մյուս տիտղոսավոր մեծ ու փոքր ընդդիմադիրների հիմնական քննադատությունն ու առարկությունը Փաշինյանին մնում է մենք ավելի լավ կբանակցեինք, կամ ավելի լավ խաղաղություն կբերենք քան դուարժանապատիվ և այլն: Ոչ մեկի առաջարկը չէ պայքարը և ուժային գործոնի կրկին վերածվելը:

Նիկոլն, ըստ այդմ, ոչ թե նորարար է, ինչպես ուզում է ինքն իրեն ներկայացնել, այլ խտացումն ու մինչև վերջ հասցնումն է «լուծման» տրամաբանության: Նա ոչ թե Երրորդ Հանրապետության տեղը մի նոր բան ստեղծողն է, այլ Երրորդ Հանրապետության գլխավոր մեղքի և արատավոր մտածողության կատարյալը:

Ճիշտ է, հայրերը չեն ուզում ճանաչեն ի դեմս իրեն իրենց որդուն, որովհետև նրանք չէին պատկերացնում այդքան հեռու գնալ այս ճանապարհովնրանք ուզում էին ընդամենը Արցախը տային ռուսներին, իսկ ազատագրված տարածքները թուրքերին, և ասեինկարևորը հայաբնակ Արցախը պահեցինք (բնականաբար չէր պահվելու այդ դեպքում էլ, բայց ժամանակավոր պատրանք հնարավոր էր ստեղծել): Որդին էլ չի ուզում ճանաչել հայրերին, քանզի ուզում է պատմության մեջ մտնի որպես լիովին նորի հիմնադիր, և երկրի վրա դրախտ հաստատող: Չի ստացվելու, քանի որ ոչ միայն հայրերի գաղափարական որդին է, այլև վերջին առնվազն հարյուր և ավելին տարվա հայկական քաղաքական ավանդույթի տիպական գծերի մարմնավորումն է այսօրվա քաղաքականությունը պարզապես պատմություն չիմանալը օգնում է դա չտեսնել:

3 Ղարաբաղյան հարցի կարգավորում, այսինքնՂարաբաղի դիմաց խաղաղություն բանաձևը հենց վերջին տարիներին բազմիցս և ավելցուկով ապացուցել է իր սնանկությունը: Նախ 2020 -ի նոյեմբերի 9-ից հետո, երբ անսալով ի վերջո հայրերի խորհուրդինՓաշինյանը համաձայնեց ռուսական պլանին, որն արադարցվեց հանուն Արցախի մնացորդների փրկության: Փոխարենը սպասվում էր ճանապարհների բացում, խաղաղություն, և Արցախի հայաբնակության պահպանում: Չեղավ ոչ մեկը, բնականաբար: Երկրորդ երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու Արցախն Ադրբեջանի կազմում: Նույն սպասումներովնույն զրոյական արդյունքով: Երրորդ երբ Արցախը հայաթափվեցբոլորի լուռ համաձայնությամբ Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա-Հայաստան: Նույն սպասումները` նույն արդյունքը:

4 Փաստացի արդեն այսօր«Ղարաբաղի հարցի կարգավորումը» անցել է հաջորդ «Սյունիքի հարցի կարգավորում» փուլմենք ունենք արդեն երկու փաստաթուղթ ստորագրած Հայաստանի կողմից, որտեղ Հայաստանը համաձայնում է Սյունիքով անխոչընդոտ ճանապարհ տրամադրել Ադրբեջանին մի հատ ռուսական, մի հատ էլ ամերիկյան հովանավորությամբ: Եվ որքան էլ փորձեն խճճել և այլ բաներ ներկայացնել, սա սկիզբն է «Սյունիքի հարցի»:

Բայց ամենը չի խանգարում Հայաստանի ղեկավարությանը պնդել, որ խաղաղությունը կհաստատվի, եթե վերջնականապես հրաժարվենք արդեն վիրտուալ «Ղարաբաղյան հարցից»: Հավանաբար սա այն գավաթն է, որից պետք է մինչև վերջ խմենք, որպեսզի Երրորդ Հանրապետության արդեն հետմահու` զոմբի գոյությունը հասնի իր կատարմանը, և մեր ջանքերով վերջնական քաղաքական դաս դառնա հայ ժողովորդի համար:

5 «Ղարաբաղյան հարցի լուծումը»որևէ տարբերակով հայրերի «չափավոր» թե որդու «կատարյալ» չէր բերելու, չի բերել և չի բերելու ոչ իրական և տևական խաղաղություն, ոչ առավել ևս` անկախությու, ոչ էլ նույնիսկ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների «կարգավորում»:

Չի էլ կարող բերել, քանզի ոչ մի առանձին Ղարաբաղյան հարց երբեք չի էլ եղել, ոչ էլ Ղարաբաղյան պատերազմ: Կա ու եղել է և մնալու էՀայաստան, Հայաստանի հարց, Հայաստանի անկախություն հանուն դրա պայքար: Ոչ Արցախից հրաժարումը, ոչ Սովետական Հայաստանի սահմանների ճանաչումը որպես միակ լեգիտիմ, ոչ այլ մոգական«դիվամագիտական», «ավելի լավ դիվանագիտական», «իրավական», «թղթային» գործողություն չի բերելու կայուն խաղաղության, անկախության կամ էլ Ադրբեջանի հետ խնդրի «լուծման»: Այդ ամենն ունի միայն մեկ լուծում հայ ժողովորդի նորից վերածում ուժային գործոնիորքան շուտ այնքան լավ (ոչ թե անկապ արդարացում ժամանակ շահենք-ով), պայքարողութնակության ցուցադրմամբ, և անկախության կառուցման իրական ծրագրորվ ու տեսլականով:

Թե ինչու և ինչպես` ահավոր շատ եմ ծոսել վերջին տարիներին, խնդրում եմ, չստիպել ֆեյսբուքի մեկնաբանության մակարդակով ծավալվել: Կարծում եմ, եթե մեկին անկեղծոչեն հետաքրքիր է, նա չի ալարի մի երկու բան նայի ու լսի:

Թեմաներ

    Social