Արցախում իշխանափոխությունը ցույց տվեց, թե ինչ կլինի եթե Հրապարակի գործիչները գան իշխանության Հայաստանում

Մարտական եղբայրության անդամ Աշոտ Տերտերյանի ֆեյսբուքյան էջից

Սեպտեմբերին Արցախում տեղի ունեցածը, փոքր մոդելն է նրա թե ինչ տեղի կունենա Հայաստանում Հրապարակի գործիչների իշխանության գալու դեպքում։

Հայրենասիրական լացին պետք չի հավատալ։

Մարդիկ փորձով ցույց են տվել, որ թուրքին հանձնվող են։

Մարտական եղբայրության անդամ Աշոտ Տերտերյանի ֆեյսբուքյան էջից՝

Հայաստանում որոշ մարդիկ հույս ունեն Հանրապետության Հրապարակի բեմի գործիչներով հաղթել Ադրբեջանին։

Հիշեցնեմ, որ Արցախում սեպտեմբերին տեղի ունեցավ փորձ, թե ինչ կլինի եթե Հրապարակի գործիչները գան իշխանության։

Իսկ Արցախում տեղի ունեցավ հետևյալը «թուրքի դեմ անզիջում կռիվ տվող» մարդիկ (նույն հրապարակի բեմի ժողովուրդն է գաղափարներով, Հայաստանի նկատմամբ վերաբերմունքով, քաղաքական հայացքներով) եկան իշխանության և նախ տապալեցին թուրքի հետ բանակցությունը, հետո մեկ օր էլ չկռվեցին ու հանձնվեցին թուրքի և ռուսի ողորմածությանը։

Հրապարակի բեմի վրայի գործիչների քաղաքական հայացքները կրող մարդիկ, որոնք կառավարում են Արցախում` երկու օր առաջ Արցախի բանակը ոչնչացնելու համաձայնություն են տվել թուրքին, ու գնացել Եվլախ հանձնվել։

Սեպտեմբերին Արցախում տեղի ունեցածը, փոքր մոդելն է նրա թե ինչ տեղի կունենա Հայաստանում Հրապարակի գործիչների իշխանության գալու դեպքում։

Հայրենասիրական լացին պետք չի հավատալ։

Մարդիկ փորձով ցույց են տվել, որ թուրքին հանձնվող են։

Թեմաներ

    Social