Ընտրվեց Մարտական Եղբայրություն միաբանության ղեկավար մարմնի նոր կազմը

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 25 -ին, ամփոփվեցին Մարտական Եղբայրություն միաբանության ղեկավար մարմնի՝ Կլոր սե...

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 25 -ին, ամփոփվեցին Մարտական Եղբայրություն միաբանության ղեկավար մարմնի՝ Կլոր սեղանի նոր կազմի, ինչպես նաև Միաբանության Ընդհանուր ժողովի նախագահի ընտրությունները, որոնք, ՄԵ Կանոնակարգի համաձայն, տեղի են ունենում տարին մեկ անգամ: Առավել քվեներով՝ Կլոր սեղանի անդամներ ընտրվեցին Ա. Ավետիսյանը, Ա. Բուռնազյանը, Ռ. Դալլաքյանը, Վ. Մարտիրոսյանը, Ա. Սաղաթելյանը, Հ. Տեր-Աբրահամյանը, Ա. Տերտերյանը: Մ. Շիրոյանն ընտրվեց Միաբանության Ընդհանուր Ժողովի նախագահ: Նույն օրը տեղի ունեցավ Միաբանության Քաղաքական խմբի հավաքը. քննարկվեց «Ազգային հեղափոխություն» կուսակցության կազմավորման ընթացքը՝ մարդկային ներուժի ներգրավումը, ծրագրային հարցերը, միջոցառումների ու ակցիաների կազմակերպումը և այլն:

Թեմաներ

    Social