Մարդու ազատ ընտրելու հնարավորություն մասին

✍️ Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Նորայր Արշակյանը գրում է․
Նորից խոսեմ մարդու ազատ ընտրելու հնարավորություն մասին, ընտրություն որը կատարում է մարդը միայն իր ներքին ձայնը լսելով` միայն իր ցանկությամբ, ընտրում է այն ինչը իր քիմքին հաճելի է, ինչ ինքն է ուզում իրապես։
Ընտրություն կատարելուց մարդ ստանձնում է պատասխանատվություն` պայքարելու ջիղ, իր ուզածը իրականության վերածելու կամ հասնելու համար, դա իր իսկ համար է։ Մարդ պետք է սկզբունքային լինի ցանկացած դեպքում, այսինքն իր որոշումների մեջ հաստատ, հակառակը անորոշությունն է, իսկ անորոշությունը ազատ ընտրելու հնարավորություն բացառումը, քանի որ մարդը չգիտի ինչ է իրեն պետք։
Ցանկացած դեպքում ընտրություն է կատարվում եթե մարդը ունակ չէ ընտրության, ապա տրվում է վիճակի քմահաճույքին և ենթարկվելու է ուրիշի ցանկությանն ու որոշմանը, այսինքն իրերի դասավորությունը միշտ ընտրության, որոշումների ու պայքարի արդյունք է, ուզես թե չուզես, ուզես քոնը կլինի, չուզես կլինի, բայց արդեն ուրիշինը։
Մարդու կյանքը, անցած ճանապարհը միայն իր ընտրությունների արդյունքն է, արդյունք, որը ձևավորվել է նրա գործողություններից, մարդն իր էության համար բացարձակ պատասխանատու է չկա բախտ կամ հանգամանքների բերում, ազատության գիտակցումը հանգեցնում է էքզիստենցիալ պատասխանատվության ինքնատիրապետում, ինքնիշխանություն։
Ազատությունը ընտրություն է ինչպես ինքնախաբեությունը` որ ընտրելու հնարավորություն չկա , որ մարդը պարտադրված է կամ այսպիսինն է, ձգտիր և կստացվի, փնտրիր և կգտնես, ուզիր ու կփոխվես։
Ազատ մարդը ընտրություն է կատարել , որ հայրենիքի համար պայքարի , հայրենիքի ազատության ու անկախ իրերի դասավորությունից չի լքելու այն, որքան էլ դժվար ու փշոտ լինի ճանապարհը մեկ է չի ընկրկելու, քանի որ դա իր որոշումն է ու ընտրությունը անելուց գիտակցել է, որ պատասխանատուն ապագա կորուստների, ցավի ու հաջողությունների համար միայն ինքն է , որ դժվարությունը կրելու է ու կրելու է հազարավոր իր արյունակիցների համար, որոնք ուրիշ չեն , նրանք իր ընտրությունն են , իրենն են և նա պայքարելու է իր համար, իր ջանքն ու եռանդը ներդնելու է իր որոշման համար։ Ազատ մարդը գիտի ինչ է ուզում ու ինչ է պետք այդ ուզածին հասնելու համար և երբեք չի խուսափում պատասխանատվությունից , ազատությունը ինքնին պատասխանատվություն է ու պայքար, պայքարելու կամք, պայքարելը հեշտ չէ ինքնին ու ամենքին հասու չէ։
Ոչինչ հեշտորեն չի տրվում այս կյանքում, կյանքն է այդպիսին, խոտը մի շող արևի համար պետք է վերև ձգտի, պետք է պայքարի, պայքարելը ծանր է, բայց քաղցր է և մարդը ազատության համար պետք է ծանրություն զգա։ Ոչ ոք բացի իրենից չի կարող մարդուն ազատություն պարգևել։
