Կարելի էր կորցնել նույնիսկ Ստեփանակերտը, բայց միևնույնն է հաղթել պատերազմում։

✍️ Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Աշոտ Տերտերյանը գրում է․

Մարդկանց հետ երբ որ խոսում ես...

✍️ Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Աշոտ Տերտերյանը գրում է․

Մարդկանց հետ երբ որ խոսում ես թե ինչու է Նիկոլը դավաճան, պարզվում է նրա համար, որ մինչև պատերազմը կամ պատերազմի առաջին օրերին չի ստորագրել սեղանին դրված փաստաթուղթը։

Ուժերը որոնք պնդում են, թե ընդհակառակը՝ պատերազմը չպետք էր դադարեցնել հատուկենտ են։

Թե Նիկոլը և թե նրա ակտիվ ըննդիմախոսները՝ այսպիսի առանցքային հարցով իրարից չեն տարբերվում՝ երկուսն էլ ափսոսում են, որ փաստաթուղթը շուտ չի ստորագրվել։

Այնինչ 2020 թվականի պատերազմում հաղթելը հնարավոր էր և պետք չէր հանձնվել։

Պատերազմում հաղթելը ամեն թիզ հող պահելը չէր, ոչ էլ Շուշին պահելը։

Կարելի էր կորցնել նույնիսկ Ստեփանակերտը, բայց միևնույնն է հաղթել պատերազմում։

Իսկ այդ ինչպես՞։

Հաղթելու համար պետք էր ձախողել հակառակորդի քաղաքական նպատակը և հասնել Հայաստանի քաղաքական նպատակին։

Ադրբեջանի քաղաքական նպատակն էր հետ վերցնել կորցրած տարածքները, Հայաստանին ռազմավարական խոցելի վիճակում դնել և հասնել գերակայության Հարավային Կովկասում։

Ռուսաստանի քաղաքական նպատակն էր զորքերի տեղակայումը Արցախում և դիրքերի ամրապնդումը Հարավային Կովկասում։

Հայաստանի քաղաքական իրական նպատակը պետք է լիներ չպարտվելը, ռազմավարական խոցելի դրությունից խուսափելը և Ադրբեջանին ճնշելու համար աշխարհագրական առավելություն պահելը, ինչպես նաև Հայաստանի վրա ռուսական ազդեցության մեծացումից խուսափելը։

Սակայն Հայաստանի փաստացի քաղաքական նպատակը ԼՂԻՄ-ը պահելն էր, ինչը և խանգարեց հաղթելու գործում։

Եվ ահա, որպեսզի մեր հակառակորդների քաղաքական նպատակները ձախողեինք մեզ անհրաժեշտ էր հայկական զորքերի վերահսկողության տակ պահել Քարվաճառը, Բերձորը և գոնե Հագարու գետով մինչև Արաքսի հատման կետը։

Նման դեպքում մենք կորցնում էինք Շուշին, Ստեփանակերտը, և ամբողջ ԼԻՂՄ-ը։ Բայց ինչպես նշեցի դա սխալ քաղաքական նպատակ էր և գուցե անիրագործելի։

Պահելով իմ նշած տարածքները, Հայաստանը ունենում էր ավելի ամուր հարավ և խուսափում էր Ադրբեջանի հարձակումներից Ջերմուկի վրա, Սոտքի վրա, Սյունիքի վրա։ Մեղրիի հարցը դուրս էր գալիս քննարկումից, իսկ Ադրբեջանը մտքով չէր էլ անցկացնում օդանավակայան սարքել Լաչինում կամ Ֆիզուլիում, կամ վերաբնակեցում անել։

Հայաստանը պահպանում էր ռազմավարական դիրքերը և Ադրբեջանին ճնշելու հնարավորւթյունը։ Պահում էր իր աշխարհաքաղաքական կշիռը և նույնիսկ ավելացնում։

Ահա սա էր հաղթանակը, որը լիովին հնարավոր էր։

Սրա համար թե զինվոր կար բավարար չափով և թե զենք։ Սրան հասնելու համար ատոմային ռումբ պետք չէր։

Բայց ինչպես բազմիցս նշվել էր՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը՝ ուղիներ էին փնտրում ոչ թե հաղթելու այլ օր առաջ կռիվը դադարեցնելու, ինչը նշանակում է պարտություն։

Այդ մարդիկ իրենց շրջապատով ու ինտելեկտուալներով պարտության համար ջանքեր են գործադրել։

Նկարում՝ այն գիծը որը հնարավոր էր պահել։

Թեմաներ

    Social