Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Մասիս Շիրոյանը գրում է՝

Երբ ՔՊ-ն 2021-ին գնաց ընտրության ասելով , թե կա ապագա, նա նկատի ուներ, ոչ թե հայ ժողովրդի համար կամ Հայաստանի Հանրապետության համար կա ապագա, այլ հենց իրենց համար, ու դա շատ կրկնելով սկզբում իրենք սկսեցին հավատալ դրան, հետո իրենց հավատով սկսեցին մոլորեցնել հայ հանրությանը։ Հիմա էլ, երբ առավոտից իրիկուն կրկնում են , թե բա խաղաղություն ենք բերել, դա նույնպես Հայաստանի Հանրապետությանը չի վերաբերվում, որովհետև նախ խաղաղության համար գոնե Ադրբեջանի համաձայնությունն էլ է պետք, իսկ Ալիևը դեռ շարունակում է շանտաժով խոսել Հայաստանի Հանրապետության հետ, երկրորդ խաղաղության համար հարկավոր է ուժային բալանս, ոչ թե ուղղակի ի սրտե ցանկություն։ Բայց ՔՊ-ն ու Նիկոլը մասնավորապես` խաղաղություն ասելով այլ բան նկատի ունեն, որ իրենք հաղթահարել են այն լարված վիճակը, որն ունեցան 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ ստորագրեցին այդ դավաճանական փաստաթուղթը։ Նրանք խաղաղություն են ձեռք բերել (իրենց կարճ խելքով) իրենց և հայ հանրության միջև, որը ոչ մի աղերս չունի հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։
Հ.գ. պարտության փիլիսոփայությանը փոխարինելու է գալու հաղթանակի փիլիսոփայությունը։
