2020 թ-ի նոյեմբերի 9-ը` ռուս-թուրքական դաշինքի արձանագրություն
Նոյեմբերի 9-ի հայտարարությունն ապահովում է ռուսական զորքի ներկայությունը հայերից դատարկված Արցախում ցայսօր:
Նոյեմբերի 9-ի հրադադարը չի գործում, քանի որ այն վերաբերում է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուն», որն այժմ չկա: Հայաստան-Ադրբեջան սահմանին դա չի վերաբերում: Նոյեմբերի 9-ի հայտարարությունն ապահովում է ռուսական զորքի ներկայությունը հայերից դատարկված Արցախում ցայսօր: Այն հիմնավորում է նաև թուրք «խաղաղապահների» ներկայությունը Ղարաբաղում՝ ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գոյությունը: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը պատերազմի սպառնալիք է Հայաստանի համար, քանի որ հիմնավորում է Սյունիքում ռուսական վերահսկողությամբ ճանապարհի պահանջը: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը իր հիմնական կետերով կրկնում է 1920-21 թթ-ի իրավիճակը: Դա ռուս-թուրքական դաշինքի փաստացի ամրագրումն է, որի մասն է դարձել պաշտոնական Երևանն` այն կնքելու պահից: Հայաստանը պետք է ոչ թե բողոքի այդ հայտարարության չկատարումից, այլ իր ստորագրությունը հետ կանչի այդ փաստաթղթից: