Սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ «Մարտական եղբայրություն» միաբանություն և «Կողբ» հիմնադրամի նախաձեռնած «ԿԱՄՔ Վ. Սարգսյան» գրական երրորդ մրցույթի մրցանակաբաշխությունը

Սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ «Մարտական եղբայրություն» միաբանություն և «Կողբ» հիմնադրամի նախաձեռնած «ԿԱՄՔ Վ. Սարգսյան» գրական երրորդ մրցույթի մրցանակաբաշխությունը, ինչպես նաև նախորդ երկու մրցույթների արդյունքներով ընտրված լավագույն ստեղծագործությունների «Կամք» ժողովածուի ներկայացումը:
Այս տարվա մրցույթի մրցանակակիրներն են հատուկ մրցանակներ
Սուրեն Շաբոյանը և Վանուշ Շերմազանյանը,
3-րդ մրցանակ՝ Ռուդիկ Պողոսյան
2-րդ մրցանակ՝ Արսեն Համբարյան
1-ին մրցանակ՝ Սարգիս Հովսեփյան
«Կամք» ժողովածուի մեջ, որի «Պատերազմ թե արվեստ» անվամբ նախաբանը գրել է «Մարտական եղբայրության» անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը, ընդգրկված է 24 ստեղծագործութուն, որոնց հեղինակների մեծ մասը 2020 թ.-ի պատերազմի մասնակիցներ են: Դրանց մեջ
Նարեկ Վարդանյանի «Արցախի հարավը», Գարիկ Հովհաննիսյան «Մահ Արքային», Հայկ Տեր-Մկրտչյան «Հետապնդող հող», Դավիթ Մհերյան «Մեր ապրիլյան ոդիսականը», Լևոն Աթայան «44-օրյա պատերազմի որոշ հարցեր» (վերլուծություն), Էդգար Փոթիկյան «Լույսը», Հայարփի Բաղդասարյան «303 կիլոմետր հեռվից», Միքայել Նազարենկո «Հումորը պատերազմում», Արմեն Միքայելյան «Քաջերը մահին չեն հավատում»: