Գերմանիայում քննարկվում է պարտադիր զինվորական ծառայության վերականգնումը՝ նոր ձևաչափով

Der Spiegel պարբերականի հոդվածի հայերեն թարգմանությունը

🇩🇪 Գերմանիայում քննարկվում է պարտադիր զինվորական ծառայության վերականգնումը՝ նոր ձևաչափով։ 
Մարտական Եղբայրության ՎիԿա վերլուծական խումբը ձեզ է ներկայացնում գերմանական Der Spiegel պարբերականի այս թեմայով հոդվածի հայերեն թարգմանությունը։

🇩🇪 Գերմանիայում քննարկվում է պարտադիր զինվորական ծառայության վերականգնումը՝ նոր ձևաչափով։ Մարտական Եղբայրության ՎիԿա վերլուծական խումբը ձեզ է ներկայացնում գերմանական Der Spiegel պարբերականի այս թեմայով հոդվածի հայերեն թարգմանությունը։

Ի՞նչ է պետք իմանալ նոր զինվորական ծառայության մասին

Կոալիցիան ցանկանում է ստեղծել նոր զինվորական ծառայություն, որը հիմնված կլինի կամավորության վրա, սակայն կներառի նաև պարտադիր տարրեր։ Ի՞նչ է պլանավորում պաշտպանության նախարար Պիստորիուսը։ Ամենակարևոր հարցերի պատասխանները։

Պաուլ-Անտոն Կրյուգեր և Մատթիաս Գեբաուեր 20.07.2025

Կուսակցության ներսում կան լուրջ կասկածներ, սակայն Պիստորիուսը աջակցություն է ստանում «Միությունից» (Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների դաշինքը՝ CDU/CSU)։ Պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը (Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ SPD) իր առաջարկած օրենքի նախագծում նախատեսում է զինվորական ծառայության պարտադիր տարրեր։ SPD-ի համագումարը հունիսի վերջին հանդես է եկել զինվորական պարտադիր ծառայության դեմ։ Նախ պետք է արվեն բոլոր հնարավոր քայլերը՝ կամավորության հիմքով նոր զորակոչիկներ ներգրավելու համար։ SPIEGEL-ի տրամադրության տակ հայտնված օրինագիծը ներկայումս գտնվում է նախնական տարբերակի փուլում։ Սա նշանակում է, որ Պիստորիուսը նախարարության ներսում ավարտել է դրա մշակումը, ինչից հետո նախարարն սկսում է համաձայնեցումները կանցլերի գրասենյակի, մյուս նախարարությունների, ինչպես նաև Բունդեսթագում CDU/CSU-ի և SPD-ի խմբակցությունների հետ։ Պիստորիուսի հաջողելու դեպքում՝ դաշնային կառավարությունը պետք է օգոստոսի վերջում հաստատի առաջարկը։ Դրանից հետո նախագիծը կուղարկվի Բունդեսթագ՝ քննարկման, որը աշնանը պետք է անցկացի երեք ընթերցում։ Այս ընթացակարգերի յուրաքանչյուր փուլում նախագիծը կարող է փոփոխությունների ենթարկվել։ Դա նշանակում է, որ փաստաթղթից ստացված բոլոր տեղեկությունները նախնական բնույթ են կրում, քանի դեռ Բունդեսթագը վերջնական որոշում չի կայացրել։ Ստորև՝ հիմնական հարցերն ու պատասխանները։

**Ե՞րբ է նախատեսվում նոր զինվորական ծառայության ներդրումը և ի՞նչ է դա նշանակում։ ** Եթե օրենսդրական ընթացքը գնա բնականոն հունով, ապա նոր զինվորական ծառայությունը պետք է մեկնարկի 2026թ. հունվարի 1-ին։ Նախ՝ Բունդեսվերը ծանուցում կուղարկի այն բոլոր երիտասարդներին, ովքեր այդ տարում դառնում են 18 տարեկան։ Նրանք պետք է լրացնեն առցանց հարցաթերթիկը, իսկ մյուսների համար դա կամավոր կլինի։ Հարցաթերթիկում պահանջվում է ներկայացնել անձնական տվյալներ, ինչպես օրինակ՝ հասցեն, ընտանեկան կարգավիճակը, լրացուցիչ քաղաքացիությունները և հնարավոր զինվորական ծառայությունը այլ երկրների զինված ուժերում։ Այս տվյալների զգալի մասը Բունդեսվերին կտրամադրվի նաև բնակչության գրանցման գրասենյակներից։ Հարցվում են նաև քաշն ու հասակը, քանի որ Բունդեսվերում որոշ ծառայությունների համար սահմանափակումներ կան։ Բացի այդ, նորակոչիկները պետք է ներկայացնեն ծառայության պիտանելիությունը սահմանափակող ֆիզիկական վիճակի և առողջական խնդիրների կամ ծանր հաշմանդամության վերաբերյալ ինքնագնահատական։ Պետք է ներկայացվեն նաև կրթության և հատուկ հմտությունների վերաբերյալ տեղեկություններ, օրինակ՝ ֆելդշերի կուրսերի անցման կամ վարորդական իրավունքի առկայության վերաբերյալ։ Բունդեսվերում զինվորական ծառայությամբ հետաքրքրված լինելու հարցը ևս կարևոր է։ Նախատեսվում է հետահայաց նաև ներառել ավելի մեծ տարիքային խմբեր՝ մինչև 25 տարեկան անձանց, որպեսզի Բունդեսվերը ավելի հստակ պատկերացում ունենա՝ ինչ զորակոչիկներն են հասանելի և ինչ հմտություններ ունեն նրանք։

Պարտադիր զորակոչը նորից կվերականգնվի՞։

Այո, սակայն զորակոչը կմեկնարկի միայն 2027թ. ընթացքում, երբ կստեղծվեն դրա համար անհրաժեշտ կառույցները։ Այնուամենայնիվ, բուժզննումը պարտադիր չի լինի բոլոր դեպքերում՝ այն բժշկի կողմից անձնական զննություն կենթադրի ոչ բոլոր դեպքերում։ Այդ մասին որոշում կկայացնեն Բունդեսվերի կարիերայի կենտրոնները՝ ըստ իրենց հայեցողության։ Բուժզննությունը, օրինակ, կարող է չանցկացվել, եթե պատրաստակամության հայտարարությունն ու առցանց հարցաթերթիկից ստացված այլ տվյալները բավարար են ծառայության պատրաստության և պիտանելիության մասին վերջնական գնահատական տալու համար։ Ավելի բարձր տարիքային խմբերի զորակոչը նախատեսվում է միայն լարված իրավիճակի կամ պաշտպանության անհրաժեշտության դեպքում։ Զորակոչը Գերմանիայում վերացվել է 2011 թվականին. տեսականորեն սա կազդի 1993թ. ի վեր ծնված և այլևս զորակոչի ենթակա չհանդիսացող բոլոր անձանց վրա:

**Կվերականգնվի՞ բոլոր երիտասարդ տղամարդկանց զորակոչը Բունդեսվեր։ ** Ոչ, դա նախատեսված չէ։ Գերմանիայի պաշտպանության նախարար Պիստորիուսը հույս ունի, որ կգտնվեն բավականաչափ կամավորներ, ովքեր պատրաստ կլինեն ծառայել Բունդեսվերում։ Սակայն, եթե Բունդեսվերին չհաջողվի այդ կերպ համալրել անհրաժեշտ թվով զինծառայողներ կամ եթե անվտանգային-քաղաքական իրավիճակը զգալիորեն սրվի, ապա օրինագիծը նախատեսում է հետագա քայլեր։ Եթե «պաշտպանական իրավիճակը պահանջի զինված ուժերի կարճաժամկետ շտապ ավելացում», դաշնային կառավարությունը կարող է որոշում կայացնել՝ «չծառայած զորակոչիկներին կանչել հիմնական զինվորական ծառայության»։ Այդ որոշումը պետք է հաստատի նաև Բունդեսթագը։ Այնուամենայնիվ, անկախ դրանից, ընդհանուր պարտադիր զինվորական ծառայությունը կարող է կրկին ակտիվացվել՝ լարված իրավիճակի կամ պաշտպանության անհրաժեշտության դեպքում, ինչպես դա հնարավոր էր նախկինում։

**Եթե կառավարությունը որոշի զորակոչ իրականացնել, արդյո՞ք պետք է ծառայեն նույն տարիքի տղամարդիկ։ ** Ոչ։ Նոր զինվորական ծառայության համակարգը հիմնվում է շվեդական մոդելի վրա։ Այնտեղ զորակոչվում են այնքան տղամարդիկ, որքան անհրաժեշտ է զինված ուժերի անձնակազմի պահանջը բավարարելու համար։ Եթե կամավորները բավարար չեն, ապա լրացուցիչ զորակոչվում են այնքան մարդիկ, որքան անհրաժեշտ է այդ պահանջը փակելու համար։ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը ներքին կարգով սահմանել է նպատակային ցուցանիշներ, որոնց պետք է հասնել առաջիկա տարիներին, և որոնք համահունչ են ՆԱՏՕ-ի պաշտպանական պլանավորմանը։ Եթե այս տարեցտարի աճող թվերը հնարավոր չլինի ապահովել կամավորներով, ապա նախ կզորակոչվեն նրանք, ովքեր հարցաթերթիկում նշել են, որ հետաքրքրված են Բունդեսվերում ծառայությամբ։ Միևնույն ժամանակ, կրկին կլինի նաև հնարավորությունը հրաժարվել զինված ծառայությունից և անցնել համապատասխան այլընտրանքային ծառայության։

Տարեկան որքա՞ն կամավոր է անհրաժեշտ Բունդեսվերին։

Դիտարկվող ժամանակահատվածում յուրաքանչյուր տարիքային խմբում կա մոտ 300,000 երիտասարդ տղամարդ և մոտավորապես նույնքան կին։ Նախարարության հայտարարված նպատակն է ավելի շատ կանանց ներգրավել Բունդեսվերում կամավոր ծառայության համար։ Սկզբնական նպատակը մինչև 2026թ. մոտ 20,000 զինծառայողի հասնելն է, ապա՝ մինչև 2029թ., այդ թիվը հասցնել ավելի քան 30,000 զինծառայողի։

**Ի՞նչ միջոցներ է ձեռնարկում Բունդեսվերը՝ կամավորների համար զինվորական ծառայությունը ավելի գրավիչ դարձնելու համար։ ** Նախ, բոլոր ծառայողներն իրենց զինվորական ծառայության ընթացքում վարձատրվելու են որպես պայմանագրային զինծառայողներ՝ համաձայն Վարձատրության մասին դաշնային օրենքի։ Սա նշանակում է զգալիորեն ավելի բարձր աշխատավարձ, քան մինչ այժմ կամավոր զինվորական ծառայություն իրականացնողների համար՝ խոսքը մոտավորապես 2000 եվրոյի մաքուր աշխատավարձի մասին է։ Բացի այդ, Բունդեսվերում կացությունն ու սնունդը, ինչպես նաև բուժապահովագրությունն անվճար են։ Այսինքն՝ զինծառայողները չեն վճարում առողջապահական ապահովագրության վճարներ։ Բունդեսվերը նաև վերանայել է իր ուսումնական ծրագրերը։ Նրանք, ովքեր իրենց պարտավորությունը կընդլայնեն վեցամսյա հիմնական ծառայությունից ավելի երկար ժամանակով, կարող են ստանալ դրամական պարգև և, կախված պարտավորության տևողությունից, ձեռք բերել լրացուցիչ որակավորումներ, օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կամ բեռնատար մեքենայի վարորդական իրավունք։

**Ինչու՞ է ընդհանրապես անհրաժեշտ այս նոր զինվորական ծառայությունը։ ** Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ 2022թ. փետրվարին սկսված լայնածավալ հարձակման արդյունքում, որը հրահանգել էր նախագահ Վլադիմիր Պուտինը, ՆԱՏՕ-ի անդամ երկրները մշակել են պաշտպանական նոր պլան։ Այն ուղղված է հետևյալ հարցերին․ ինչպիսի ռազմական կարողություններ և որքան զինծառայողներ պետք է ունենա ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանի կողմից դաշինքի տարածքի վրա հնարավոր հարձակումը կանխելու և այդ տարածքը պաշտպանելու համար։ Եթե սկսվի պատերազմ, Բունդեսվերը պետք է կարողանա տրամադրել ընդհանուր առմամբ 460․000 զինծառայող՝ այդ թվում 200․000 պահեստազորային։ Նոր զինվորական ծառայությունը նախատեսված է առաջին հերթին այդ պահեստազորը ստեղծելու համար։ Պարտադիր զինվորական ծառայության կասեցման հետ մեկտեղ դադարեցվել են նաև այսպես կոչված զորակոչի գրանցումն ու հսկողությունը։ Այսինքն՝ Բունդեսվերը ներկայում հաճախ նույնիսկ չգիտի՝ ինչպես կապ հաստատել պահեստազորայինների հետ և արդյոք նրանք դեռ պիտանի են ծառայության։ Ապագայում այս իրավիճակն էլ պետք է փոխվի։ Բացի այդ, Բունդեսվերը հույս ունի, որ ավելի շատ երիտասարդներ կդառնան պայմանագրային զինծառայողներ կամ կընտրեն զինվորական կարիերա, քանի որ նաև գործող բանակի ներսում աճում է նրանց պահանջարկը։ Ներկայում Բունդեսվերում ծառայում են մոտ 181․000 տղամարդ և կին, մինչդեռ ըստ նախնական պլանների այդ թիվը պետք է լիներ 203․000։ Պաշտպանության նախարար Պիստորիուսը ենթադրում է, որ անհրաժեշտ է ևս մոտ 60․000 ակտիվ զինծառայող, որպեսզի Բունդեսվերը կարողանա կատարել ՆԱՏՕ-ում ստանձնած իր պարտավորությունները։ Այսպես կոչված հնարավորությունների նպատակային ցուցանիշները հիմնված են ՆԱՏՕ-ի անդամ պետությունների տնտեսական ներուժի և բնակչության թվի վրա, և ընդունվել են 2025թ. հունիսին Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ՝ Հաագայի գագաթնաժողովից առաջ։

[աղբյուր՝ https://www.spiegel.de/politik/deutschland/bundeswehr-plaene-von-boris-pistorius-was-sie-zum-neuen-wehrdienst-wissen-muessen-a-9fd5a946-e7a4-4dd8-9e34-6ac5104eea7a ]

Social