Ծրագրերի խմբի հերթական հավաքին քննարկվել է պետական կարգի առաջարկված նախագիծը

Շաբաթ օրը՝ ապրիլի 5-ին, տեղի ունեցավ Մարտական Եղբայրություն միաբանության Ծրագրերի խմբի հերթական հավա...

Շաբաթ օրը՝ ապրիլի 5-ին, տեղի ունեցավ Մարտական Եղբայրություն միաբանության Ծրագրերի խմբի հերթական հավաքը: Խումբը շարունակեց քննարկել Սահմանադրության (պետական կարգի) առաջարկված նախագիծը: Որպես հիմնական սկզբունք ընդունվեց այն, որ պետության մեջ պարտադիր է տարանջատումը մի կողմից՝ բարձրագույն քաղաքական, սուվերեն, մյուս կողմից՝ զուտ կառավարական, վարչարարական գործառույթների միջև: Առաջինի մեջ նախ և առաջ մտնում են արտաքին քաղաքականության և անվտանգության գործառույթները, իսկ երկրորդը վերաբերում է ոլորտային ամենօրյա կառավարմանը: Քննարկվող նախագծի համաձայն՝ առաջին գործառույթի իրականացնողը պետք է լինի երկրի նախագահը, իսկ երկրորդինը` վարչապետը:

Թեմաներ

    Social