Պատմական շաբաթ 55 | Ադրբեջանը փորձում է հայկականությանը խփել
🔸 Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար ներկայիս ընդդիմությունը նվեր է, քանի որ նրանք չեն կարողանում արդյունավետ դիմադրություն ցույց տալ:
🔸 Ոչ մի իշխանություն հավերժ չէ, և ներկայիս իշխանությանը շատ կարճ ժամանակ է մնացել:
🔸 Ալիևը հասկանում է, որ ամբողջ հայության նկատմամբ հաղթանակ չի տարել և փորձում է ամեն կերպ հայկականությանը խփել:
🔸 Իշխանությունները միտումնավոր են խրախուսում Արցախցիների նկատմամբ ատելության խոսքը:
🔸 Հայաստանի կառավարությունը լքեց Արցախցիներին և չպաշտպանեց նրանց:
🔸 Ներկայիս քաղաքական պայքարը ընթանում է դավաճանների և ոչ դավաճանների միջև:
🔸 Իշխանությունն ու ընդդիմությունը միասին փորձում են մեղքը բարդել Հայաստանի վրա՝ Ադրբեջանի ձեռքերը լվանալով:
🔸 Նախկին իշխանությունները ստեղծել են այնպիսի պետություն, որը ծնունդ է տվել ներկայիս քաղաքական համակարգին:
🔸 Հայաստանին անհրաժեշտ է պարտության կուսակցությունից անցում կատարել դեպի հաղթանակի կուսակցություն:
🔸 Հաղթանակի գաղափարը պետք է տարածվի կյանքի բոլոր ոլորտներում՝ գիտությունից մինչև սպորտ:
