«Ժամանակակից հայ ընտանիքն ու նրա արժեքները»
Մարտական եղբայրության ակումբի քննարկումներից

Ուրբաթ օրը՝ հունիսի 16-ին, տեղի ունեցավ Մարտական եղբայրության ակումբի հերթական հավաքը, որտեղ քննարկվեց՝ «Ժամանակակից հայ ընտանիքն ու նրա արժեքները» թեման:
Քննարկումը վերածվեց բավականին բուռն բանավեճերի մասնակիցների միջև:
-
Արդյո՞ք ժամանակակից աշխարհում ընտանիքն ընդհանրապես դեպի անկում է գնում, թե՞ պարզապես նոր պայմանները թելադրում են ընտանիքի նոր ձևեր:
-
Արդյո՞ք հայ ընտանիքը երեխային փոխանցում է կոնֆորմիզմ, և ընդհանրապես սովորություն գերկոմֆորտին:
-
Որքա՞նով է կարևոր հայրերի ավելի շեշտված ներգրավվումը երեխաների դաստիարակության մեջ, և ի՞նչ հետևանքների է հանգեցնում դրա պակասը:
-
Ինչո՞ւ Հայաստանում հայտնի հայրերի երեխաները հաճախ չեն դառնում իրենց ծնողների արժեքայի ժառանգ, և չեն ձևավորում «դինաստիաներ»:
-
Կանոնակարգված քննարկման ավարտից հետո, ծավալվեցին ազատ զրույցներ այս և հարակից թեմաների շուրջ՝ մինչև ուշ երեկո: