Դեկլարատիվ հակառուսականությունը

Հայաստանի կառավարության «հակառուսականությունն» իրականում մանկական փուչիկ է, և ոչ միայն չի խոչընդոտում ռուսական շահերին, այլև ձեռնտու է ռուսներին:

Հայաստանի կառավարության «հակառուսականությունն» իրականում մանկական փուչիկ է, և ոչ միայն չի խոչընդոտում ռուսական շահերին, այլև ձեռնտու է ռուսներին: Ռուսաստանի թիվ մեկ գործիքը մնում է Ադրբեջանի բանակը: Դրան դիմակայելու կարողությունը թիվ մեկ պայմանն է հակազդելու ռուսական քաղաքականությանը: Երկրորդը՝ ռուսական տնտեսական ազդեցությունն է: Նոր վերջում գալիս է ՀԱՊԿ-ն և այլն: Եթե չես լուծում իրական նյութական խնդիրը՝ ադրբեջանական բանակին դիմակայությունը, ապա ընդամենը ռուսների համար ալիբի ես ստեղծում: Իսկ ռուսներին այժմ պետք է մեծ ալիբի, ավելի մեծ քան 2020-ին: Ցայսօր Հայաստանի կառավարությունը մի սանտիմետր իսկ դուրս չի եկել ռուսական մեծ պլանից՝ սկսած նոյեմբերի 9-ի հայտարարությունից մինչև «Ղարաբաղը տանք անկախության դիմաց» իդիոտիկ ծրագրի: Ադրբեջանը շարունակում է մնալ Ռուսաստանի դաշնակիցն ու գործընկերը ու չի պատրաստվում պոկվել ռուսներից հանուն հայերի սիրուն աչքերի:

Social