2024 թվականի կլոր սեղանի առաջին հավաք
Տարվա ծրագիրը և համագործակցային ձևաչափերը

Հունվարի 11-ին տեղի ունեցավ Մարտական եղբայրության Կլոր սեղանի այս տարվա առաջին հավաքը:
- Քննարկվեցին Մարտական եղբայրության գործունեության տարեկան ծրագրի ընդունման հարցը, Մարտական եղբայրության Անկախության բանակի զարգացման հետ կապված խնդիրները, ամփոփվեցին անցած տարվա դեկտեմբերի վերջին Կապան կատարած այցի արդյունքները և քննարկվեցին ՄԵ հետագա հնարավոր քայլերն այդ տարածաշրջանում:
- Քննարկվեցին նաև այլ ռազմամարզական ՀԿ-ների, ինչպես նաև քաղաքական և հանրային այլևայլ խմբերի հետ համագործակցության հարցերը:
- Եվս մեկ անգամ շեշտվեց, որ ՄԵ-ի համար անընդունելի է որևէ համագործակցություն և քաղաքական շփում ցանկացած խմբի հետ, որի ներկայացուցիչները պատերազմի ժամանակ աշխատել են ի վնաս Հայաստանի Հանրապետության: