
Շաբաթ օրը, օգոստոսի 30-ին, տեղի ունեցավ Մարտական Եղբայրություն միաբանության Քաղաքական խմբի հերթական հավաքը:
Քննարկվեցին 2025 թ. Միաբանության 4-րդ Համաժողովի բովանդակային և կազմակերպչական հարցերը:
Քննարկվեց նաև Ազգային հեղափոխություն կուսակցության ձևավորման աշխատանքների ընթացքը, այդ թվում Ծրագրի, Կանոնադրության նախագծերի ներկայացման վերջնաժամկետները, անդամների ներգրավման, ինչպես նաև կուսակցության խորհդանիշների հարցերը: Նույն օրը տեղի ունեցավ նաև Մարտական Եղբայրություն միաբանության Ծրագրերի խմբի հերթական հավաքը: Քննարկվեց և նախնական ամփոփվեց Արտաքին քաղաքականության ծրագրային դրույթների նախագիծը, որն այս պահին ընդգրկում է Միաբանության սկզբունքային դիրքորոշումները Ադրբեջանի, Ռուսաստանի, ԵՄ, Թուրքիայի, Իրանի հետ հարաբերությունների վերաբերյալ, ինչպես նաև Արցախի հարցի նկատմամբ դիրքորոշումը և Արտաքին քաղաքականության ընդհանուր սկզբունքներն ու հիմքերը: Իր հերթական աշխատանքային հավաքն ունեցավ նաև Մարտական Եղբայրություն միաբանության Վերլուծական խումբը: Քննարկվեց տեղեկատվության հետ աշխատանքում արհեստական բանականության նոր գործիքների առավել ներգրավման խնդիրը, այդ թվում
տարածաշրջանային և միջազգային տեղեկատվական հոսքերի շաբաթական և ամսական ամփոփումների ստեղծման համար, ինչպես նաև Մարտական Եղբայրություն միաբանության Վերլուծական խմբի հրապարակային արտադրանքի` վերլուծական ամփոփումների, պոդքաստների և այլ ձևաչափերի նոր հնարավորություններն ու պարբերականությունը: