Վարչապետը ասում է, որ Հայաստանի շահը պիտի հիմնված լինի լեգիտիմության վրա

Հայաստանի որևէ շահ չի կարող լեգիտիմ լինել եթե այդ շահի ձևավորմանը Հայաստանը չի մասնակցել։

Վարչապետը ասում է, որ Հայաստանի շահը պիտի հիմնված լինի լեգիտիմության վրա, այսինքն Հայաստանը միջազգային ասպարեզում պիտի պաշտպանի այն տարածքը, որը ստացել է միջազգային լեգիտիմություն։

Ընդ որում այս տեսակետը միայն ներկայիս իշխանության դիրքորոշումը չէ։ ՀՀ բոլոր ղեկավարները մշտապես ելել են այն կանխադրույթից, որ Հայաստանը լեգիտիմություն է ստանում դրսում:

Գոյություն ունի աշխարհի նկատմամբ պետական հայացքի երկու տարբերակ։

1-ինի համաձայն աշխարհը մեծ տերությունների կողմից կառուցված համակարգերի ամբողջություն է։ Այդ համակարգերի կառուցմանը փոքր պետությունները չեն մասնակցում և չեն կարող փոփոխել դրանք։

Փոքր պետությունները միայն կարող են իրենց շահը փորձել կառուցել այդ համակարգերի նորմերին համապաստասխան։

Սա հենց Հայաստանի շահի լեգիտիմությունն է, այսինքն Հայաստանի շահը լեգիտիմ է եթե համապատասխանում է մեծ տերությունների սահմանած աշխարհակարգին, և այդ լեգիտիմությունը գալիս է միայն դրսից։

Հետևաբար Հայաստանի շահի լեգիտիմացմանը Հայաստանը չի մասնակցում։

2-րդ հայացքի համաձայն՝ աշխարհը ազատ պետությունների կամ ազգերի փոխգործակցության դաշտ է, որտեղ յուրաքանչյուր նման միավոր կարող է իր ներդրումն ունենալ համակարգերի կառուցման և փոփոխության մեջ։

Այս փիլիսոփայության համաձայն, Հայաստանի շահի լեգիտիմությունը չի կարող ձևավորվել առանց Հայաստանի մասնակցության և Հայաստանի որևէ իրավիճակ չի կարող լեգիտիմ լինել, եթե դրանում չկա Հայաստանի ազատ ներդրումը։

Եթե մենք դիտարկում ենք Հայաստանի պատմությունը 1991թ․-ից ապա տեսնում ենք, որ Հայաստանը մշտապես կառավարվել է համաձայն 1-ին հայացքի։

Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը ելել է հետևյալ կանխադրույթներից՝

1․ Աշխարհը ճանաչում է ՀՀ տարածքը 29,8քկմ-ով և դա է մեր լեգիտիմ տարածքը։

2․ Աշխարհը երբեք չի ճանաչի Արցախը ՀՀ մաս և դա է լեգիտիմը։

3․ Աշխարհը Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս և դա է լեգիտիմը։

4․ Վերոնշյալ հարցերով աշխարհի մոտ գոյություն ունի կոնսենսուս և այդ կոնսենսուսը լեգիտիմ է իսկ դրան հակասող Հայաստանի շահը լեգիտիմ չէ և պետք է զեղչվի։

Եվ այսպես` Հայաստանի շահի լեգիտիմությունը դրսում և առանց Հայաստանի մասնակցության ձևավորումը, պետք է փոխարինվի հետևյալ փիլիսոփայությամբ՝ Հայաստանի որևէ շահ չի կարող լեգիտիմ լինել եթե այդ շահի ձևավորմանը Հայաստանը չի մասնակցել։

Բայց էստեղ պետք է զգույշ լինել, որովհետև հաճախ Հայաստանի շահ է ընկալվում այն, ինչը ավանդաբար այդպես է համարվել, այլ ոչ թե այն ինչը իսկապես Հայաստանի շահն է։

Պետք է հաշվի առնել նաև, որ հաճախ միջազգային լեգիտիմություն ունեցող հայկական շահը իրականում կեղծ շահ է, որքան էլ որ ունենա միջազգային լեգիտիմություն։

Օրինակ ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ լինելը չի բխում Հայաստանի շահերից, բայց ունի միջազգային լեգիտիմություն և ավանդաբար համարվում է Հայաստանի պետական շահերից բխող գործողություն։

![](data:image/svg+xml,%3Csvg fill='none' xmlns='http://www.w3.org/2000/svg' viewBox='0 0 16 16'%3E%3Cpath d='M16.0001 7.9996c0 4.418-3.5815 7.9996-7.9995 7.9996S.001 12.4176.001 7.9996 3.5825 0 8.0006 0C12.4186 0 16 3.5815 16 7.9996Z' fill='url%28%23paint0_linear_15251_63610%29'/%3E%3Cpath d='M16.0001 7.9996c0 4.418-3.5815 7.9996-7.9995 7.9996S.001 12.4176.001 7.9996 3.5825 0 8.0006 0C12.4186 0 16 3.5815 16 7.9996Z' fill='url%28%23paint1_radial_15251_63610%29'/%3E%3Cpath d='M16.0001 7.9996c0 4.418-3.5815 7.9996-7.9995 7.9996S.001 12.4176.001 7.9996 3.5825 0 8.0006 0C12.4186 0 16 3.5815 16 7.9996Z' fill='url%28%23paint2_radial_15251_63610%29' fill-opacity='.5'/%3E%3Cpath d='M7.3014 3.8662a.6974.6974 0 0 1 .6974-.6977c.6742 0 1.2207.5465 1.2207 1.2206v1.7464a.101.101 0 0 0 .101.101h1.7953c.992 0 1.7232.9273 1.4917 1.892l-.4572 1.9047a2.301 2.301 0 0 1-2.2374 1.764H6.9185a.5752.5752 0 0 1-.5752-.5752V7.7384c0-.4168.097-.8278.2834-1.2005l.2856-.5712a3.6878 3.6878 0 0 0 .3893-1.6509l-.0002-.4496ZM4.367 7a.767.767 0 0 0-.7669.767v3.2598a.767.767 0 0 0 .767.767h.767a.3835.3835 0 0 0 .3835-.3835V7.3835A.3835.3835 0 0 0 5.134 7h-.767Z' fill='%23fff'/%3E%3Cdefs%3E%3CradialGradient id='paint1_radial_15251_63610' cx='0' cy='0' r='1' gradientUnits='userSpaceOnUse' gradientTransform='rotate%2890 .0005 8%29 scale%287.99958%29'%3E%3Cstop offset='.5618' stop-color='%230866FF' stop-opacity='0'/%3E%3Cstop offset='1' stop-color='%230866FF' stop-opacity='.1'/%3E%3C/radialGradient%3E%3CradialGradient id='paint2_radial_15251_63610' cx='0' cy='0' r='1' gradientUnits='userSpaceOnUse' gradientTransform='rotate%2845 -4.5257 10.9237%29 scale%2810.1818%29'%3E%3Cstop offset='.3143' stop-color='%2302ADFC'/%3E%3Cstop offset='1' stop-color='%2302ADFC' stop-opacity='0'/%3E%3C/radialGradient%3E%3ClinearGradient id='paint0_linear_15251_63610' x1='2.3989' y1='2.3999' x2='13.5983' y2='13.5993' gradientUnits='userSpaceOnUse'%3E%3Cstop stop-color='%2302ADFC'/%3E%3Cstop offset='.5' stop-color='%230866FF'/%3E%3Cstop offset='1' stop-color='%232B7EFF'/%3E%3C/linearGradient%3E%3C/defs%3E%3C/svg%3E)

![](data:image/svg+xml,%3Csvg fill='none' xmlns='http://www.w3.org/2000/svg' viewBox='0 0 16 16'%3E%3Cg clip-path='url%28%23clip0_15251_63610%29'%3E%3Cpath d='M15.9963 8c0 4.4179-3.5811 7.9993-7.9986 7.9993-4.4176 0-7.9987-3.5814-7.9987-7.9992 0-4.4179 3.5811-7.9992 7.9987-7.9992 4.4175 0 7.9986 3.5813 7.9986 7.9992Z' fill='url%28%23paint0_linear_15251_63610%29'/%3E%3Cpath d='M15.9973 7.9992c0 4.4178-3.5811 7.9992-7.9987 7.9992C3.5811 15.9984 0 12.417 0 7.9992S3.5811 0 7.9986 0c4.4176 0 7.9987 3.5814 7.9987 7.9992Z' fill='url%28%23paint1_radial_15251_63610%29'/%3E%3Cpath d='M7.9996 5.9081c-.3528-.8845-1.1936-1.507-2.1748-1.507-1.4323 0-2.4254 1.328-2.4254 2.6797 0 2.2718 2.3938 4.0094 4.0816 5.1589.3168.2157.7205.2157 1.0373 0 1.6878-1.1495 4.0815-2.8871 4.0815-5.159 0-1.3517-.993-2.6796-2.4254-2.6796-.9811 0-1.822.6225-2.1748 1.507Z' fill='%23fff'/%3E%3C/g%3E%3Cdefs%3E%3CradialGradient id='paint1_radial_15251_63610' cx='0' cy='0' r='1' gradientUnits='userSpaceOnUse' gradientTransform='matrix%280 7.9992 -7.99863 0 7.9986 7.9992%29'%3E%3Cstop offset='.5637' stop-color='%23E11731' stop-opacity='0'/%3E%3Cstop offset='1' stop-color='%23E11731' stop-opacity='.1'/%3E%3C/radialGradient%3E%3ClinearGradient id='paint0_linear_15251_63610' x1='2.3986' y1='2.4007' x2='13.5975' y2='13.5993' gradientUnits='userSpaceOnUse'%3E%3Cstop stop-color='%23FF74AE'/%3E%3Cstop offset='.5001' stop-color='%23FA2E3E'/%3E%3Cstop offset='1' stop-color='%23FF5758'/%3E%3C/linearGradient%3E%3CclipPath id='clip0_15251_63610'%3E%3Cpath fill='%23fff' d='M-.001.0009h15.9992v15.9984H-.001z'/%3E%3C/clipPath%3E%3C/defs%3E%3C/svg%3E)

Social