
Մարտական Եղբայրություն միաբանությունը բոլոր հետաքրքրված անձանց հրավիրում է «Ուժ թե իրավունք․ ուժի և իրավունքի դիալեկտիկան միջազգային հարաբերություններում» խորագրի ներքո բանախոսություն-դասընթացների շարքի, որոնք տեղի կունենան «Միաբանություն» հիմնադրամի գրասենյակում Սայաթ Նովա 25 հասցեով՝ փետրվար-մարտ ամիսների ընթացքում՝ երեքշաբթի օրերին։ Բանախոս-դասընթացավարն է ՄԵ միաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր Կարէն Բաբալեանը։ Բանախոսությունների շարքը մասն է կազմելու «ՄԵ քաղաքական դպրոց» նախագծի, որը Միաբանությունը նախատեսում է իրականացնել 2026թ-ից սկսած։ Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ։ https://forms.gle/dsLFkijS6bpwKfqAA
