Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Աշոտ Տերտերյանը գրում է․

Ամեն անգամ երբ ցանկանում եմ պարզել, թե ինչու են մարդիկ մեղադրում իշխանությանը 2020 թվի պատերազմի հետ կապված, պարզվում է զգալի մասը կարծում է, որ պատերազմը տանուլ տված էր, որովհետև Հայաստանը թույլ էր և պետք չէր հազարավոր անմեղ կյանքեր կործանել։
Ընդհանրապես ցանկացած պատերազմից առաջ՝ հարձակում նախապատրաստող թշնամին առաջին հերթին փորձում է գաղափարական պարտության մատնել իր հակառակորդին։
Համոզել թնամուն, որ ինքը թույլ է, դիմադրելն անիմաստ է և անտեղի հազարավոր զոհեր է ունենալու։
Ու կարևոր չէ, թե պատերազմում քանի զոհ է լինում՝ 100, 1000, թե 100,000՝ թշնամին պարտված կողմի մոտ միշտ տարածում է տեսակետ՝ թե քո զոհերը ահռելի են, և եթե լսեիր՝ այդքան զոհ չէիր ունենա։
Ադրբեջանը մինչև 2020-ի պատերազմը կարողացել է գաղափարական պարտության մատնել ՀՀ բոլոր իշխանություններին ու մտավոր վերնախավին։
Հիշենք թե Լևոնը 97-ին ինչպես էր ասում՝ եթե չընդունենք պարտությունը հիմա /իհարկե այլ կերպ էր ձևակերպում/ հետո ավելի վատ կլինի, կամ Սերժ Սարգսյանը ինչպես է զգուշացնում թե Ստեփանակերտ ենք երգելու։ Սա հայկական կառավարող վերնախավի պարտություններից էր։
Այսինքն Ադրբեջանը մինչև հարձակվելը արդեն պարտության էր մատնել հայկական վերնախավին։
Ու մինչև հիմա՝ Հայաստանի բոլոր ղեկավարները հայերին համոզում են, որ պատերազմում հաղթելն անհնար էր, և մենք ունեցանք ահռելի անիմաստ զոհեր։ Բայց կարող էինք դրանից խուսափել, եթե շուտ հանձնվեինք։
Այսպիսով՝ Նիկոլին հայհոյելը դեռ ոչինչ չի նշանակում։ Նիկոլին հայհողոների զգալի մասը ընդամենը մեղադրում է Նիկոլին ավելի շուտ չպարտվելու մեջ։ Բոլորն էլ Ադրբեջանին պարտվածներ են։
Հայաստանը պետք է կառավարի քաղաքական ուժ, որին Ադրբեջանը չի կարողացել գաղափարական պարտության մատնել։
