Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Աշոտ Տերտերյանը գրում է

ՀԱԿ-ի անդամը բավական հպարտ ու անպարտելի պահանջ է դրել իշխանության առաջ՝ հրապարակեք 2019-ի կարգավորման պլանը՝ նկատի ունանելով, որ շատ լավ պլան է եղել, որը հիմարաբար չի ընդունվել իշխանության կողմից։ Իշխանությունն էլ, քանի որ ընդունել է Հարավային Կովկասում խաղի կանոնները, չի կարողանում ասել՝ ճիշտ ենք արել չենք ընդունել 2019-ի կարգավորման պլանը։ Չեմ հոգնի գրել, որ Արցախի հարցով կարգավորում գոյություն չի ունեցել՝ այն ձևով որով մենք պատկերացնում ենք։ Այսինքն մի թուղթ ստորագրվի՝ փոխզիջումային և հաստատվի խաղաղություն։ Դեռ 1990-ականների սկզբներից Ռուսաստանը փորձել է իր զորքերը տեղակայել Արցախում՝ միայնակ։ Սրա մասին առկա է Բորիս Ելցինի և Բիլ Քլինթոնի միջև 1994թ․-ի բանակցությունների արձանագրությունը՝ հրապարակված ԱՄՆ պետդեպի կողմից, որտեղ Ելցինը պնդում է, որ Արցախում տեղակայվեն բացառապես ռուսական զորքեր։ Եվ Արցախի հարցի կարգավորման որևէ պլան չէր կարող լինել, որտեղ Ռուսաստանը միանձնյա չէր ստանալու ռազմավարական առավելություն։ Ռուսաստանը գնում էր Ուկրաինայի դեմ պատերազմի և իրեն անհրաժեշտ էր ապահովել իր հարավային սահմանները, ինչպես նաև ստանալու լոգիստիկ ուղիներ՝ կանխատեսելով արևմուտքի կողմից շրջափակում։ Մենք բոլորս տեղյակ ենք թե ինչպես 2022-ից հետո ռուսական ոսկին արտահանվեց Հայաստանի միջոցով իսկ գազը՝ Ադրբեջանի։ Տեղյակ ենք նաև Հայստանի միջոցով դեպի Ռուսաստան կենցաղային տեխնիկայի հսկայական քանակների արտահանման մասին։ Մենք բոլորս տեղյակ ենք նաև Իրանից դեպի Ռուսաստան զենքի արտահանումներ մասին՝ Ադրբեջանի կողքով։ Ահա այս լոգիստիկ ուղիները ապահովելու համար Ռուսաստանին պետք էր պարպել Արցախի հակամարտությունը, ինչպես նաև Ադրբեջանին բավարարող ինչ-որ բան տալ։ Սա իր տեսքը ստացավ 2019-ի կարգավորման պլանում։ Այդ պլանի իրական նպատակը հասկանալով, թե այլ պատճառով իշխանությունը դեմ գնաց դրան։ Բայց դեմ գնալուց հետո պետք էր նաև կազմակերպել պատերազմը, որը չարվեց։ Իսկ ի՞նչ կլիներ եթե ընդունվեր այդ պլանը։ Բնական է, որ կթուլանար Արցախի պաշտպանությունը, քանի որ օրինակ Քելբաջարում մտնելու էին ադրբեջանցիները, իսկ Աղդամի կողմից ԼՂԻՄ սահմանները այնպիսին էին, որ ԼՂԻՄ-ի մեջ ակցանի պես խրվելու էր Ադրբեջանի տարածքը։ Մեղրիի միջանցքը տրվելու էր Ռուսաստանին։ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը բզկտելու էր Արցախի մնացորդը ինչպես որ արեց 2020-ից հետո, և Ռուսաստանի խաղաղապահ ուժերը ոչինչ չէին անելու, ինչպես որ չարեցին 2020-ից հետո։ Իսկ 2022-ին Ռուսաստանը խրվելու էր Ուկրաինայի դեմ պատերազմում, և տեղի էր ունենալու այն ինչ որ տեղի ունեցավ՝ Ադրբեջանը սկսեց առաջ գնալ, ուղղակի ի տարբերություն 2020-ի երբ որ գոյություն ուներ 1994-ի գիծը, 2019-ի պլանը ընդունելու դեպքում՝ այդ գիծը չէր լինելու իսկ Ադրբեջանը օրինակ Զանգելանից մտնելու էր միանգամից Մեղրի՝ Հորադիզի պաշտպանությունը ճեղքելու փոխարեն, ինչպես նաև Ստեփանակերտ՝ Աղդամի պաշտպանությունը ճեղքելու փորձերի փոխարեն։ Ահա այս օրինակը ցույց է տալիս, որ Արցախի կարգովրման պլան՝ այնպես ինչպես մենք ենք պատկերացնում՝ երբեք գոյություն չի ունեցել։ Կարգավորման պլան չի եղել երբեք։ Եղել է միայն պատերազմի տարբերակը՝ հաղթել պատերազմ, կամ պարտվել պատերազմ։