Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Աշոտ Տերտերյանը գրում է՝

1920-ին Հայաստանի Հանրապետությունը վերացավ և հաստատվեց խաղաղություն։
Եվ նմանապես բազմաթիվ պարտությու...

1920-ին Հայաստանի Հանրապետությունը վերացավ և հաստատվեց խաղաղություն։ Եվ նմանապես բազմաթիվ պարտություններից հետո հաստատվում է խաղաղություն։ Հետևաբար խաղաղություն հաստատելը բարդ բան չէ, և մեծ բան չէ դրան հասնելը։ Ավելին՝ խաղաղություն հաստատվում է ամեն դեպքում։ Եվ հիմա հարց է առաջանում, թե ովքեր և ինչի համար Հայաստանի առաջ դրեցին խաղաղության հասնելու գերնպատակ։ Ինչու հաղթանակի հասնելու նպատակը փոխարինվեց խաղաղության հասնելու նպատակով։ Այս փիլիսոփայական հիմքը լուրջ բանավեճի առարկա պիտի դառնա, սակայն այսօր մենք ունենք իրավիճակ երբ բանավեճը գնում է՝ խաղաղության ձևերի ու տարատեսակների մեջ՝ արժանապատիվ, իրական և այլն։ Խաղաղությունը՝ որպես Հայաստանի գերնպատակ հանդիսանալը՝ չի վիճարկվել։

Թեմաներ

    Social