Արմանի նկատմամբ տեղի ունեցողը ապօրինի է և քաղաքական մանրախնդրություն
«Մարտական Եղբայրություն» միաբանության անդամ Ժուրեմ Պողոսյանը գրում է
▪️Արմանի մասին վերջին օրերին շատ խոսվեց:
▪️Արմանը կարող է լինել զինված ուժերի անփոխարինելի կադր, կարող է լինել բանակի համակարգային բարեփոխումների պատասխանատու, կարող է լինել զորքի մարտական ոգու, մարտավարատակտիկական պատրաստության պատասխանատուներից մեկը, կարող է լինել առանձին վերցրած «արագ արձագանքման հատուկ նշանակության ստորաբաժանումներում» հրամանատար և այլն:
▪️Արմանը Հայաստանի համար «թանկարժեք» զինվորական կադրերից մեկն է, որի գիտելիքներն ու փորձառությունը չօգտագործելը գիտակցված հանցագործություն է մեր պետականության և ինքնիշխանության դեմ:
▪️Սրա փոխարեն Արմանը կալանավորված է. անհիմն, ապօրինի զրկված է ազատությունից, դրա մասին նույնպես շատ է խոսվել:
▪️Արմանն անշուշտ լինելու է ազատության մեջ, Արմանն անպայման մասնակիցն է լինելու Հայաստանի ոլորտային բարեփոխումներին, մեր պետության կայացմանն ու հզորացմանը:
▪️Այլ հարց է, որ առաջիկա հնարավոր ագրեսիայի ժամանակ հայկական զինված ստորաբաժանումները զրկված են լինելու Արմանի պես մասնագետի մասնակցությունից:
Հ.Գ. Զինվորական լինելը, պատերազմի մասնակից ու կամավորական լինելը ինդուլգենցիա չէ, բնականաբար Արմանի նկատմամբ տեղի ունեցողը ապօրինի է և քաղաքական մանրախնդրություն: