Չասով Յար

Ինչո՞ւ են կենտրոնացել այս փոքր քաղաքի վրա

Չասով Յարը Ուկրաինայի ԶՈւ-ի մատակարարման կարևոր հանգույցներից մեկն է, որը գտնվում է Դոնեցկի մարզի Բախմուտի շրջանում՝ Արտեմովսկից արևմուտք:

Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Արման Պետրոսյանը գրում է

Չասով Յարը Ուկրաինայի ԶՈւ-ի մատակարարման կարևոր հանգույցներից մեկն է, որը գտնվում է Դոնեցկի մարզի Բախմուտի շրջանում՝ Արտեմովսկից արևմուտք:

Տարածքն ընդամենը 13 քառ. կմ է՝ 13 հազար բնակչությամբ։

Ռուսաստանը նախագահական ընտրություններից հետո նոր թափով անցավ հարձակման. ռազմական գործողություններ սկսեց Չասով Յարի ուղղությամբ:

Չասով Յար առաջխաղացումը համահունչ է ռուսական ռազմավարությանը, որն ուղղված է հակառակորդի ռեսուրսների սպառմանը՝ մարտեր պարտադրելով բնակեցված տարածքների համար: Ուկրաինական ԶՈւ-ի հենակետերի ընդարձակ ցանցի պատճառով այն համարվում է լուրջ ամրացված տարածք:

Այստեղ կան արդյունաբերական գոտի և երկաթուղային կայարան, որոնց շնորհիվ այս ամբողջ ընթացքում մատակարարվել են այդ ուղղությամբ գտնվող զինված ուժերը:

Այսինքն՝ Չասով Յարը լոգիստիկ կենտրոն է, և այս ուղղությամբ յուրաքանչուր գյուղ կարևոր է:

Այդ իսկ պատճառով էլ մարտեր են ընթանում թե՛ Չասով Յարում, թե՛ Յուժնեդոնեցկում, թե՛ Ավդեևսկում:

Ուստի ռուսական բանակը կենտրոնացրել է ջանքերը Բախմուտից արևմուտք ընկած ուկրաինական ԶՈւ-ի պաշտպանությունը ճեղքելու, Սևրսկի Դոնեցկ-Դոնբաս ջրանցք մուտք գործելու,Չասով Յար

քաղաքը գրավելու և հետագա առաջխաղացման պայմաններ ստեղծելու համար:

Սա նոր ուղղություն կբացի դեպի Սլավյանսկայա ագլոմերացիա, որով կսկսվի այսպես կոչված «ռուսական գարունը»:

Այսինքն՝ ռուսների համար միանգամից երեք կետ բացող ուղղություն է, քանի որ Չասով Յարի գրավումից հետո կբախվեն պաշտպանական նոր գծի՝ Սլավյանսկո-Կրամատորսկ-Դրուժևսկայա ագլոմերացիայի տեսքով:

Ռուսներն իրենց առջև խնդիր են դրել գրավել այն մինչև մայիսի 9-ը՝ հաղթանակի օրը:

Այս ամենին զուգահեռ ուկրաինական զորքերը կանոնակարգված արժանի դիմադրություն են ցույց տալիս ռուսական զորքին, ինչի մասին են վկայում ամեն փողոցի և ամեն շենքի համար մղվող կատաղի մարտերը, քանի որ սա նախ և առաջ ուկրաինական բանակի իմիջի հարցն է , հետո նոր օպերատիվ խնդիր է լուծելու:

Social