Հայրենյաց պաշտպան ծրագրի շրջանակում նախատեսվում է բարձրացնել պայմանագրային զինծառայողների մարտունակություն
Այս իշխանությունների կողմից բավականին երկար ժամանակ գովազդվող զինված ուժերի բարեփոխումների ծրագիրը հանգեց ժամանակի, ջանքերի և միջոցների անիմաստ վատման:
Հիմա ավելի մանրամասն:
Հայրենյաց պաշտպան ծրագրի շրջանակում նախատեսվում է բարձրացնել պայմանագրային զինծառայողների մարտունակությունը, խրախուսելով նրանց դրամական միջոցներով: Ինչ խոսք առաջին հայացքից բավականին լավ ծրագիր է և կօգնի զինվորականների մասնագիտական որակների բարձրացմանը, սակայն իրականում եկեք տեսնենք զինվորականների մասնագիտական ինչպիսի որակներ են բարձրացվելու այս ծրագրի շրջանակներում:
Ելնելով սույն հոլովակից պարզ է դառնում, որ դրանք երեքն են՝
- Ֆիզպատրաստություն
- Շարային պատրաստություն
- Կանոնադրության տեսություն
21-րդ դարի բանակում գրողը տանի խթանում են շարային պատրաստությունը և կանոնադրության իմացությունը:
Շարային պատրաստությունը որը ստեղծվել է 17-18 րդ դարերում, երբ հակառակորդ բանակները զինված էին մուշկետի հրացաններով և մարտը վարելու տակտիկան կայանում էր նրանում, որ հակառակորդ զորքերը շարքով կանգնում էին իրար դեմ դիմաց 20-30 մետրից համազարկով կրակում էին իրար վրա և մինչ առաջին շարքը կլիցքավորեր մուշկետը 2-րդ և 3-րդ շարքերն էին իրականացնում համազարկը:
Շարային պատրաստությունը ստեղծվեց, որ ապահովի այս տակտիկայով մարտի վարումը քանի որ այն իրենից ենթադրում էր մարտի դաշտի սահմանափակ ու փոքր հատվածում տասնյակ հազարավոր զինվորների միաժամանակյա և միանման տեղաշարժերի իրականացում:
Հիմա գանք 21-րդ դար
Երբ այլևս մեկ կիլոմետրանոց ճակատում ամեն կողմից 30-40 հազար զինվորներ չեն կանգնում իրար դեմ և 30 մետրից համազարկեր չեն տալիս ու չի հաղթում այն բանակը որը մեկ րոպեյում ավելի շատ համազարկ է կարողանում տալ, այլ հաջողում են այն բանակները որոնք ստեղծում են փոքր մարտունակ մոբիլ խմբեր 10-12 հոգուց կազմված ովքեր տիրապետում են մոտիկ մարտի վարման կանոններին շատ արագ մանյովրում են մարտի դաշտում և իրականացնում ակտիվ հարձակողական և պաշտպանողական գործողություններ օգտագործելով իրենց ձեռքի տակ եղած ժամանակակից խոցման միջոցները:
Հրետանու և անօդաչուների նման խտության պայմաններում, երբ մարտի դաշտի ամեն միլիմետրը հսկվում և հակառակորդի հայտնաբերման դեպքում ամնիջապես կրակային ներգործության է ենթարկվում զինվորները մարտի դաշտում բացի այն, որ շարքերով չեն կարող կանգնել այլ հակառակը սույն զինատեսակներից վնասը նվազեցնելու համար իրարից բացազատվում են առնվազն 10 մետր հեռավորության վրա: Ժամանակակից մարտի դաշտում զինվորը պետք է տիրապետի ոչ թե շարային պատրաստությանը, այլ մարտի վարման տակտիկային՝ տռոյկա, դվոյկա, բանան, յոլկա և այլն և այլն:
Ռուս-ուկրաինական կոնֆլիկտը ցույց տվեց մարտի վարման մեկ այլ միջոցի՝ քաղաքային մարտերի կարևորության աճը:
Ռուսական ներխուժումից հետո ճակատը կայունացավ միայն քաղաքային բնակավայրերի բնագծերում, որը ցույց տվեց քաղաքային մարտերի կարևորության աճը սրա պատճառը վերևում թվարկված խոցման միջոցներից հետևակի պաշտպանվելու կարևորությունն էր:
Այս խնդրի առաջ հայկական բանակը նույնպես կանգնեց 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Ջրականի ճակատում օդից անպաշտպան զորքը կորցրեց մարտունակությունը և ճակատը փլուզվեց, իսկ արդեն Շուշիյում, երբ մեր բանակը կարող էր Բախմուտի օրինակով օդային խոցման միջոցներից պաշտպանված լինելով երկար ժամանակ քաղաքային մարտեր վարել և հյուծեր թշնամուն չարեց դա:
Չխորանալով Շուշիի ընկնելու քաղաքական պատճառների մեջ կարող ենք ֆիքսել նաև, որ մեր բանակը ոչ այդ օրերին և ոչ էլ հիմա չունի ստորաբաժանումներ որոնք կարող էին քաղաքային պայմաններում մարտ վարել ու հյուծել թշնամուն:
44-օրյա պատերազմից հետո թվում էր, թե Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է հետևություններ աներ կրած պարտությունից և զինված ուժերի բարեփոխումների ծրագրի շրջանակներում պետք է լրացնեին սույն բացերը և խթանեին փոքր մարտունակ խմբերի ստեղծումը զարգացնելով նրանց կարողությունները:
Փոխարենը պաշտպանության նախարարությունը և գլխավոր շտաբը խրախուսում են ֆիզպատրաստությունն, շարային պատրաստությունն ու ուստավի սերտումը: