«Ռուսական անվտանգության գինը Հայաստանում»
Հիշենք ու դասեր քաղենք հենց էսօրվա համար
Մարտական եղբայրության անդամ Աշոտ Տերտերյանի ֆեյբուքյան էջից՝
Հիմա մտովի հիշեք բոլոր նրանց, ովքեր ասում էին՝
Լավ թե վատ՝ ռուսը Արցախում անվտանգություն է ապահովում։
Ռուսը թուրքի դեմ անվտանգություն է ապահովում։
Ռուս խաղաղապահները անրաժեշտ են Արցախում։
Ռուսական զորքը անհրաժեշտ է Գյումրիում։
Ավելի լավ է ռուսի ենթակայության տակ, քան թե թուրքի ենթակայության տակ։
Ես ասում եմ բացարձակ տարբերություն չկա։
Հիշեք բոլոր նրանց, ովքեր 2020-ի պատերազմի ժամանակ հորդորում էին ընդունել ռուսական պլանը և խաղաղապահներին։
Մեր երեք նախագահները։
Հիշենք բոլոր այն մտավորականներին, որոնք ռուսների հետ եղբայրական դաշինքից էին խոսում։
Նրանք մեր մտավորականների 90 տոկոսն են։
Հիշենք բոլոր նրանց, ովքեր Ռուսաստանին տվեցին մեր ինքիշխանությունը՝ իբր անվտանգության դիմաց։ Նրանք մեր բոլոր ղեկավարներն են։
Հիշենք ու դասեր քաղենք հենց էսօրվա համար։
Որովհետև էսօր էլ ռուսական զորք կա Հայաստանում, և այսօր էլ լիքն են քաղաքական ուժեր և մտավորականներ, որոնք պնդում են, որ ռուսական զորքը Հայաստանի անվտանգության համար է։
Հիշենք բոլոր նրանց, ովքեր անկախականներին մեղադրեցին Հայաստանը ռուսի դեմ հանելու և թուրքական վիլայեթ դարձնել փորձելու մեջ։
Հիշենք, որ հենց այդ նույն մեղադրողները Արցախը դարձրին թուրքական վիլայեթ։
Գիտակցենք, թե ինչ աշխատանք տարան այդ մարդիկ, որպեսզի մի ամբողջ հայ ժողովուրդ՝ հոգեբանորեն կախված պահվի Ռուսաստանից։
Հիմա էլ են տանում։