«Մեր պայքարը»

«Ռուս-թուրքական վանդակ»-ի շարունակությունը

This image is the AI's interpretation of the text: Prompt:
Generate an abstract, colorful drawing with Armenian motives inspired by the text "The 'Russian-Turkish cage' was never just about the past, but its essence was to reveal patterns for the present. The sequel will be dedicated to our days, based on the historical analysis that has already been done. It is called 'Our Struggle', firstly, because the 'Russian-Turkish cage' itself was a part of the struggle and a form of struggle, and secondly, its main idea was the propaganda of self-reliant struggle with historical examples."
This image is the AI's interpretation of the text: Prompt: Generate an abstract, colorful drawing with Armenian motives inspired by the text "The 'Russian-Turkish cage' was never just about the past, but its essence was to reveal patterns for the present. The sequel will be dedicated to our days, based on the historical analysis that has already been done. It is called 'Our Struggle', firstly, because the 'Russian-Turkish cage' itself was a part of the struggle and a form of struggle, and secondly, its main idea was the propaganda of self-reliant struggle with historical examples."

Ինչի համար է պետք «Ռուս-թուրքական վանդակի» շարունակություն:

«Ռուս-թուրքական վանդակը» երբեք չի եղել միայն անցյալի մասին, այլ դրա էությունն եղել է ներկայի համար օրինաչափություններ բացայատելը:

Շարունակությունն արդեն նվիրված է լինելու մեր օրերին՝ ունենալով հիմքում արդեն կատարված պատմական վերլուծությունը:

Այն կոչվում է «Մեր պայքարը», նախ՝ որովհետև «Ռուս-թուրքական վանդակն» ինքը եղել է պայքարի մաս և պայքարի ձև, և երկրորդ՝ նրա հիմնական միտքը եղել է սեփական ուժերի վրա հենված պայքարի քարոզը՝ պատմական օրինակներով:

Պայքարը պարտադրված է մեզ, և փախչելու ճանապարհ չունենք, որքան էլ փորձենք:

Ցայսօր այդ պայքարում մենք գործել ենք տարրերայնորեն և օջախային:

Այսուհետ պետք է ձևավորվենք որպես պայքարի սուբյեկտ:

Դրա համար մեզ պետք է պարզ, սթափ, սառը գիտակցություն՝ իրավիճակը ճիշտ հասկանալու և գնահատելու համար, և ամուր, բյուրեղյա կամք, որը բխում է այդ գիտակցությունից:

Հաղորդաշարին կարող եք հետևել մեր յութուբյան ալիքով՝

Social