2023-ի սեպտեմբերից, նոյեմբերի 9-ի փաստաթուղթն այլևս ուժի մեջ չէ

Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Սևան Ղազարյանը գրում է․

Ամեն ինչ շատ պարզ է՝ որևէ հրադադարի հայտարարություն այլևս չի գործում, երբ ռազմական գործողությունները վերսկսվում են։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն փաստաթղթի գործողությունը չի համարում դադարեցված, այլ նաև մինչ օրս քննարկում է, թե ինչ ձևով պետք է իրականացվի այդ անվավեր թղթի կտորի 9-րդ հոդվածը, որն աշխարհին առավել հայտնի է որպես «Զանգեզուրի միջանցք»։

Նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունը դադարել է գործել ճիշտ այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանի լուռ համաձայնությամբ Ադրբեջանը վերսկսել է ռազմական գործողությունները «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում» 2023-ի սեպտեմբերին՝ խախտելով փաստաթղթի հենց 1-ին հոդվածը, ըստ որի կողմերը դադարեցնում են «բոլոր ռազմական գործողությունները» և «կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»։ Ըստ Վիեննայի կոնվենցիայի 60-62 հոդվածների՝ սա բավարար հիմք է, որպեսզի որևէ միջազգային փաստաթղթի գործողությունն ամբողջությամբ կասեցվի:

Ամեն ինչ շատ պարզ է՝ որևէ հրադադարի հայտարարություն այլևս չի գործում, երբ ռազմական գործողությունները վերսկսվում են։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն փաստաթղթի գործողությունը չի համարում դադարեցված, այլ նաև մինչ օրս քննարկում է, թե ինչ ձևով պետք է իրականացվի այդ անվավեր թղթի կտորի 9-րդ հոդվածը, որն աշխարհին առավել հայտնի է որպես «Զանգեզուրի միջանցք»։ Ավելին՝ այդ ժամկետանց թղթի կտորը համարելով գործող փաստաթուղթ և միևնույն ժամանակ ձգձգելով դրա կատարումը՝ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին հրավիրում է (casus belli) ռազմական ճանապարհով իրականություն դարձնել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։

Թեմաներ

Social