Մարտական Եղբայրություն միաբանության հայտարարությունը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ընթացող արշավի վերաբերյալ

Մեկ շաբաթ անց, այն բանից հետո, երբ սույն թվականի մայիսի 22-ին Կովկասի մուսուլմանների վարչության նախա...

Մեկ շաբաթ անց, այն բանից հետո, երբ սույն թվականի մայիսի 22-ին Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, Ադրբեջանի, նաև Վրաստանի և ռուսական Հյուսիսային Կովկասի մուսուլմանների հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարեց, որ Հայ Առաքելական Եկեղեցին թշնամություն, հակամարտություն և «ռևանշիզմ» տարածող, Հայաստանի բոլոր հարևան երկրների համար մեծ վտանգ ներկայացնող կառույց է, իսկ մայիսի 23-ին, Բաքվում տեղի ունեցած Կովկասի մուսուլմանների վարչության ղադիաթների («թեմերի») նիստը որոշում հրապարակեց Երևանի ղադիաթի («թեմի») գործունեության վերականգնման մասին, և որպես, այսպես կոչված, «Արևմտան Ադրբեջան» վերադարձի Բաքվի պետական քաղաքականության մաս, Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարն ցայսօր աննախադեպ արշավ է սկսել Հայ Եկեղեցու դեմ առիթ օգտագործելով Եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաների, ըստ իր ներկայացման, անբարոյական վարքը: Մարտական Եղբայրություն միաբանությունը քաջ տեղյակ է այն բոլոր հիմնարար խնդիրներին, որոնք կապված են Հայ Եկեղեցու հետ, և ունի իր սկզբունքային պատկերացումները դրանց լուծման մասին, որոնք կհրապարակվեն առաջիկայում:
Սակայն Հայ Եկեղեցու պաշտոնյաների իրական կամ մտացածին վարքը առիթ դարձնելով՝ փաստացի արշավ սկսելը Եկեղեցու դեմ այն պայմաններում, երբ Եկեղեցին հայտնվել է Հայաստանի թշնամի ուժերի կազմակերպված և հետևողական գործողության թիրախում, կա'մ աներևակայելի և ծայրահեղ քաղաքական միամտություն է, կա'մ թշնամի ուժերի հետ համատեղ գործողության մասնակցելու հիմնավոր ապացույց: Ըստ որում, ինքնին պարզ է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից կազմակերպված ու հրահանգված և Կովկասի մուսուլմանների վարչության կողմից նախաձեռնած գործողության բուն նպատակը ոչ թե Հայ եկեղեցին է, այլ Հայկական պետությունը, որին փորձում են պարտադրել, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձ, և սա էլ որպես գործիք՝ Հայաստանին վերջնականապես ենթարկելու և ինքնիշխանության մնացորդներից զրկելու: Պատահական չէ, որ Հայ Եկեղեցու դեմ ուղղված հայտարարություններին անմիջապես հետևում է «իրևանյան» ղադիաթի ստեղծման մասին հայտարարությունը: Փաստորեն, Հայաստանի կառավարությունն իր ղեկավարի առաջնորդությամբ՝ մաս է դառնում Հայաստան պետության դեմ շարունակվող փաստացի պատերազմի հերթական օպերացիայի: Եվ այս պնդումը չափազանցություն չէ, այլ իրադարձությունների ժամանակագրությունից, հերթականությունից և փոխկապակցվածությունից բխող փաստագրում: Հասկանալով, որ ներկա կառավարության բանականությանը դիմելը բացարձակ անիմաստ և անհույս զբաղմունք է, դիմում ենք հայ հանրությանը, հատկապես Հայաստանի անկախությանը հավատարիմ մնացած և հայ ժողովորդի քաղաքական իդեալներին ու պայքարի գաղափարներին հավատարիմ մեր հայրենակիցերին: Հասկանալով հանդերձ բոլոր լրջագույն և հիմնարար խնդիրները, որոնք կապված են Հայ Առաքելական Եկեղեցու հետ, պետք է միաժամանակ գիտակցենք, որ դրանք իրապես լուծելի են ոչ թե խայտառակ գռեհկաբանությամբ ուղեկցվող կոմպրոմատների պատերազմով, այլ մեր ուժերով իրականացվելիք Ազգային հեղափոխությամբ միայն, որը խնդիրները կձևավերպի և կլուծի լուրջ, համակարգված և հիմնարար կերպով ելնելով բացառապես հայ ազգի և Հայաստանի Հանրապետության գերակա շահից: Հասկանում ենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին ոչ թե զուտ կրոնական, այլ ազգային և փաստացի պետական կառույց է հնագույնը ցայսօր պահպանվածներից: Մեր նախնիները մեծ ջանք են գործադրել մեր Եկեղեցին ազգայնացնելու և անկախացնելու ուղղությամբ թե' դավանական, թե' ինստիտուցիոնալ տեսակետից, այդպիսով ժառանգություն թողնելով մեզ մի կարևոր հաստատություն: Որպես այդպիսին էլ նա դարերի ընթացքում թիրախ է դարձել ուժերի, որոնք պայքարել են հայ ժողովորդի անկախության դեմ Բյուզանդիա, Ռուսական կայսրություն, Սովետական միություն: Այսպես, երբ 20-րդ դարի սկզբում, ցարական Ռուսաստանը պայքար ծավալեց Հայ եկեղեցու դեմ, հայկական քաղաքական և հանրային ուժերը, որոնք քաջ գիտակցում էին և ճանաչում էին մեր Եկեղեցու և եկեղեցականների արատներն ու խնդիրները, այդուհանդերձ, կանգնեցին Եկեղեցու պաշտպանության դիրքերին հասկանալով, որ հարցը վերաբերում է հայ ժողովորդի կարևոր հաստատությանը: Այսօր էլ մենք պետք է նույն դիրքորոշումն ընդունենք: Պետք է հասկանանք, որ գտնվում ենք Հայաստանի դեմ շարունակվող փաստացի պատերազմի մեջ, որի բուն թիրախը մեր երկրի և մեր ժողովրդի անկախությունն է: Այս պատերազմում հայ ժողովուրդը փաստացի մենակ է մնացել առանց կառավարության և առաջնորդման: Ավելին առաջնորդող կոչվածները փաստացի իրենք են մաս դառնում հայ ժողովրդի դեմ վարվող պատերազմի: Այս պայմաններում մեր խնդիրն է առավելագույն ինքնակազմակերպվել, վերածվել հանուն Հայաստանի անկախության աննահանջ պայքարող մարտիկների, և ի վերջո, իրականացնելով ազգային հեղափոխությունը հասնել Հաղթանակի:

Թեմաներ

    Social