Հայոց պատմությունը սրբություն է, նրան կպնողը՝ թշնամի
Պատմությունը սրբություն է։ Պետք է ապրել ու գործել պատմության մեջ՝ կապի մեջ նախորդ և ապագա սերունդների հետ:

- Հայո՞ց պատմություն, թե՞ Հայաստանի՝ լեզվական առումը:
- Քաղաքական իմաստը՝ սա պատվեր է դրսից: «Հայոց պատմություն»-ը «Հայաստանի պատմություն» անվանմամբ փոխարինելն առաջին քայլն է, հաջորդը լինելու է այդ պատմությամբ հիմնավորելը, որ միայն հայերը չեն Հայաստանի պատմության սուբյեկտը, այլև՝ Ադրբեջանի թուրքերը: Այլ տրամաբանություն չկա հայոց-ը Հայաստան-ով փոխելու: Սա մասն է հայկական ինքնության փոփոխությանն ուղղված ավելի լայն ծրագրի, որը պարտադրվելու է մեզ ռուս-թուրքական դաշինքի կողմից որպես օտարված պետություն։ Ռուսական և ադրբեջանական քաղաքականության կարևոր նպատակներից է թուրքերի վերադարձը Հայաստան:
- Պատմությունը սրբություն է։ Պետք է ապրել ու գործել պատմության մեջ՝ կապի մեջ նախորդ և ապագա սերունդների հետ: Ապագայից մեզ նայողը երբեք չպետք է մտածի, որ մենք էլ այն թույլ սերնդի մասն էինք, որը միայն հանձնվում էր: