Մարտական եղբայրությունը Խուստուփի գագաթին
Հարգանքի տուրք Նժդեհին և Հայոց Ինքնիշխանությանը
Օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը՝ հին հայոց Նավասարդի օրը «Մարտական եղբայրություն» միաբանության արշավային խումբը, ոտքով բարձրացավ Խուստուփի գագաթը՝ որպես ուխտագնացություն և այցելություն այդ լեռների կենդանի ոգի և Հայաստանի անտեսանելի բայց իրական առաջնորդ Գարեգին Նժդեհին, որը համաձայն նժդեհ բառի իմաստի մնում է օտար այն ամենին ինչ այսօր «իմաստուն» է համարվում Հայաստանում:
Մտքում պահում էինք Նժդեհի խուստուփյան կանչերի հատկապես այս հատվածը՝
«Ես՝ Դավիթբեկյան ուխտին հավատարիմ, շարունակում եմ մնալ քո լեռներում՝ ամպերի տակ, մենակ, վիրավոր ու ավելի հպարտ քան էի»:
«….Հայացքդ մի կտրիր Խուստուփից: Որքան հաճախ, որքան շատ նայես այդ սեգ ու սև ամպերով ծածկված սարին, այնքան շուտ կգա, կհասնի փրկությունդ»:
(Նժդեհ, Խուստուփյան կանչեր)
Օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը՝ հին հայոց Նավասարդի օրը «Մարտական եղբայրություն» միաբանության արշավային խումբը, ոտքով բարձրացավ Խուստուփի գագաթը՝ որպես ուխտագնացություն և այցելություն այդ լեռների կենդանի ոգի և Հայաստանի անտեսանելի բայց իրական առաջնորդ Գարեգին Նժդեհին, որը համաձայն նժդեհ բառի իմաստի մնում է օտար այն ամենին ինչ այսօր «իմաստուն» է համարվում Հայաստանում:
Մտքում պահում էինք Նժդեհի խուստուփյան կանչերի հատկապես այս հատվածը՝ «Ես՝ Դավիթբեկյան ուխտին հավատարիմ, շարունակում եմ մնալ քո լեռներում՝ ամպերի տակ, մենակ, վիրավոր ու ավելի հպարտ քան էի»:
«Մարտական եղբայրությունը»՝ համաձայն իր երդմանը՝ մինչև վերջ հավատարիմ մնալ Հայաստանի ինքնիշխանությանը, հավատալ ու հենվել միայն սեփական ուժերին, ինքն իրեն հանձնում է Նժդեհի հաղթող հոգուն՝ ընդունելով այդ հոգին որպես իր առաջնորդ և Հայաստանի միակ լեգիտիմ իշխանություն և գերագույն հրամանատար:
«Մարտական եղբայրությունը» կարևորում է նաև Նավասարդի խորհուրդը՝ ի հիշատակ Հայկ Նահապետի և Հայաստանի արիական ակունքի, որի իմաստն է ազատությունը և պայքարը հանուն ազատության՝ որպես գերագույն արժեք: Հետևելով Հայկի օրինակին՝ Միաբանությունն իրեն «բնակված է համարում ցուրտ սառնամանիքներում» և նույն օրինակի համաձայն «խստությամբ է պատասխանում» նրանց, ովքեր առաջարկում են «տաքացնել և մեղմացնել հպարտ բնավորության ցուրտ սառնությունը՝ հնազանդվելով ու խաղաղ ապրելով»: