🇦🇲🎓 Կրթություն․ ծրագրային փաթեթի ներկայացում - միջոցառում 3
⏱️ Հինգշաբթի օրը մայիսի 1-ին ժամը 19:30-ին սիրով հրավիրում ենք Մարտական եղբայրություն միաբանության գրասենյակում կազմակերպվող երրորդ քննարկմանը՝ այս անգամ նվիրված միաբանության կրթական ծրագրի ներկայացմանը։
💼 «Մարտական եղբայրություն միաբանությունը» շարունակում է իր քաղաքական ծրագրային փաթեթի ներկայացումը ոլորտային կտրվածքով։
🎓 Այս անգամ ներկայացվելու է կրթության ոլորտը։
🧠 Համառոտ նկարագրություն քննարկման բովանդակությունից․
Հայաստանում անընդհատ քննարկվում է բարձրակարգ կրթություն ունենալու անհրաժեշտությունը։ Առաջարկվում են տարաբնույթ մոտեցումներ, որոնք հաճախ կուրորեն պատճենում են աշխարհի տարբեր երկրներում կիրառվող մոդելներ։ Տարածված է նաև սխալ կարծիք, որ ներկայիս կրթական ծրագրերը պարզապես բարձր որակով իրականացնելու դեպքում կունենանք ցանկալի արդյունք, իսկ կրթությունը մի ունիվերսալ բան է աշխարհի բոլոր երկրների և ժողովուրդների համար։ Սակայն նախևառաջ պետք է սկսել կրթական ոլորտի ներկա իրավիճակի վերլուծությունից և ճիշտ նպատակներ սահմանելուց։ Իրապես անկախ Հայաստան կերտելու համար մենք պետք է կառուցենք կրթական համակարգ, որը կբխի մեր երկրի առանձնահատկություններից, շահերից, նպատակներից և առկա մարտահրավերներից։ Քննարկումը նվիրված կլինի հետևյալ հարցերին։ Ինչպիսի՞ երկիր և սերունդ ենք ուզում ունենալ, ի՞նչ արժեքներ, հմտություններ ու գիտելիքներ պետք է ապահովի անկախ Հայաստանի կրթությունը։