Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Ավետիս Ավետիսյանը գրում է՝

Ի՞նչ է իրականում այսօր տեղի ու...

Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Ավետիս Ավետիսյանը գրում է՝

Ի՞նչ է իրականում այսօր տեղի ունենում Հայաստանում և նրա շուրջը։ Մեր երկիրն այսօր գտնվում է մի պրոցեսում, որի մեջ վերջին անգամ հայտնվել է 1920 թ.-ին, իսկ դրանից առաջ՝ 1829 թ.-ին։ Այսինքն՝ մի գերտերության գերակայության գոտուց անցում է կատարում մեկ այլ երկրի գերակայության գոտի։

Նույն այդ պրոցեսների արդյունքում 1828-29 թթ. մեր պատմական հայրենիքի արևելյան մասը պարսական տիրապետությունից անցավ ռուսական կայսրության կազմ։ 1920 թվականի հենց այս օրերին ռուս-թուրքական համատեղ Հայաստանի դեմ մղվող պատերազմի արդյունքում մեր երկիրը կորցրեց իր անկախությունը և կիսվեց վերոնշյալ երկու պետությունների միջև այն դուրս բերելով անգլո-ամերիկյան շահերի գոտուց։

1991թ. անկախության ձեռք բերման օրից Հայաստանը եղել է ռուսական գերակայության գոտի, սակայն վերջին հինգ տարվա ընթացքում այն զիջում է իր դիրքերը թուրքական պետությանը՝ Հայաստանը քայլ առ քայլ հանձնելով էրդողանական ծավալապաշտական Թուրքիային։

Ռուսական կայսրությունը այլևս այն ուժն ու պոտենցիալը չունի, որպեսզի պահի ռեգիոնը, քանի որ նրա համար այս պահին առաջնայինը Ուկրաինան է։ Այդ դեպքում նրան ձեռնտու է, որպեսզի Հայաստանը զիջի Թուրքիային, բայց ոչ երբեք ԱՄՆ-ին կամ Ֆրանսիային, քանի որ նրանցից գրեթե անհնար կլինի հետագայում հետ վերցնել այս տարածքը, իսկ Թուրքիայի դեպքում պատկերն այլ է։

Այս հայրենադավ պրոցեսը իրականացնելու առաքելությունն իր վրա է վերցրել օրվա իշխանությունը. առաջին դեմքերը դա շատ լավ գիտակցելով՝ կատարում են սեփական շահերից ելնելով, իսկ մի ստվար մասն անգամ չի էլ հասկանում, թե ինչ պրոցեսի մասն է կազմում։

Սկսած բանակից մինչև եկեղեցի, սահմանադրությունից մինչև միջազգային հարաբերություններ՝ պատկերը դիտելիս դա ակնառու է, սակայն մեր ազգը համառորեն անտեսում է այս ամենը և չտեսնելու է տալիս։

Ստեղծված իրավիճակից երկու ելք կա. առաջինը՝ շարունակում ենք նույն տեմպերով և կարճ ժամանակ անց դառնում թուրքական վիլայեթ, կամ՝ քաջություն ու կամք դրսևորելով, կանխում ենք այս պրոցեսը՝ վիժեցնելով թուրք–ռուսական այս հակահայկական գործարքը։

Այս ամենի մասին շատ լավ գիտեն բազմաթիվ ընդդիմադիր «առաջնորդներ», սակայն լռում են և ոչ մի ձայն չեն հանում՝ ժողովրդին չեն ներկայացնում, թե ինչ է կատարվում նրանց շուրջ։

Դա հիմնականում մշտապես ասել են Շանթ Հարությունյանը և «Մարտական Եղբայրությունը»։

Ես դեռ հավատում եմ, որ մենք ի զորու ենք կանխել մեր հայրենիքի կործանումը և կառուցել մեր երազանքների անկախ երկիրը…

Թեմաներ

    Social