Մաս 1: Հյուսիս-արևելյան Հայաստանի աքիլեսյան գարշապարը
տարածքների տրոհման և բնակչության տեղահանման ռուս-թուրքական բանաձև
ՀՀ արևելյան սահմանագծի երկայնքով մարզերի տարածքների տրոհման և բնակչության տեղահանման ռուս-թուրքական բանաձև
Մաս 1: Հյուսիս-արևելյան Հայաստանի աքիլեսյան գարշապարը
Տեսանյությում ներկայացվում է ՀՀ Տավուշի մարզի արևելյան սահմանի հետ կապված ընթացիկ վտանգավոր գործընթացները և դրանց պոտենցիալ վտանգավոր հետևանքները, մասնավորապես.
- Տավուշի մարզի ենթակառուցվածների, այդ թվում կենսական նշանակություն ունեցող Մ16 միջպետական նշանակության ճանապարհի Կիրանց - Բաղանիս հատվածում հասանելության առնվազն սահմանափակում (սկզբնական փուլում) և արգելափակման հնարավոր զարգացումներ Գորիս - Կապան ճանապարհային հատվածի նմանատիպ սցենարով,
- Անկլավները վերադարձնելու կամ ներխուժման դեպքում ճակատի այդ հատվածում թշնամին ստանում է ստրատեգիական գերակայություն, արդյունքում կտրուկ կարող է վատանալ Բաղանիսից մինչև Վազաշեն հատվածում գտվող բնակավայրերի վիճակը՝ ինչպես դրանց հասանելիության, այնպես էլ անվտանգությունն ապահովելու մասով
- Վերին Ոսկեպարի տարածք նեխուժելու դեպքում թշնամին իր համար ապահովում է ստրատեգիական հարթակ, որտեղից «սարի» ճանապարհով իր հատուկ նշանակության ստրորաբաժանումներով կարող է ներթափանցել Տավուշի և Լոռու մարզերի խորք մի շարք ուղղություններով։
Տեսանյութը կարող եք դիտել մեր յութուբյան ալիքով՝