Անկախ ԱՄՆ ընտրությունների արդյունքներից, հայ ժողովրդի խնդիրը մնում է նույնը:

Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը գրում է․

Պայքարել և հաղթել մեզ 2016-ից պարտադրած ու ցայսօր չավարտված Անկախության պատերազմում:
Այո՛, չավարտված ու այո՛, հաղթել:

Անկախ ԱՄՆ ընտրությունների արդյունքներից, հայ ժողովրդի խնդիրը մնում է նույնը:

Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը գրում է․

Պայքարել և հաղթել մեզ 2016-ից պարտադրած ու ցայսօր չավարտված Անկախության պատերազմում:

Այո՛, չավարտված ու այո՛, հաղթել:

Այս պատերազմում Հայաստանի դեմ օգտագործվող գլխավոր գործիքը եղել, մնում է ու մնալու է Ադրբեջանի բանակը: Ուրիշ ոչ մի ռազմական գործիք չկա ու չի լինելու:

Դրա համար հայ ժողովրդի խնդիրը եղել ու մնում է՝ ունենալ այնպիսի պաշտպանության համակարգ, որն ի զորու կլինի հաղթել Ադրբեջանի ԶՈՒ-ին: Սրանից հետո են միայն գալիս մնացած խնդիրները, որոնք նույնպես կարևոր են, բայց առանց սրա՝ անլուծելի:

Ով ասում է, մենք չենք կարող, մենք թույլ ենք, բա ինչ անենք, չի հասկանում խնդրի էությունը:

Նման պատմական իրավիճակներում՝ չեն հարցնում ինչ են կարող և անկարող ժողովուրդները:

Եվ ոչ մի ժողովուրդ պատմության մեջ հանուն իր անկախության պայքարում չի լինում և չի եղել ավելի ուժեղ, քան իր թշնամիները: Անկախության պայքարը հենց նա է, որ հաղթում ես քո թվացայլ կարողությունից վեր: Եթե սա չեք հասկանում, ոչինչ չեք հասկանում պատմությունից:

Հայ ժողովուրդն ունի այս ճանապարհին լրջագույն խոչընդոտ:

Եվ դա դրսում չէ, այլ ներսում է:

Ներկա կառավարությունն իր պարտվածի հոգեբանությամբ և կարգավիճակով չի կարող առաջնորդել անկախության պայքարը:

Նույնը բնականաբար ներկա տիտղոսավոր ընդդիմությունն է, որի ամբողջ այլընտրանքը ներկա կուրսին "արժանապատիվ խաղաղությունն է", այսինքն՝ "մենք Նիկոլից լավ կբանակցենքը": Բայց ոչ երբեք՝ անկախության պայքարի կարգախոսը:

Հաղթելու համար պայքարում, հայ ժողովորդին անհրաժեշտ է ձևավորել իրապես հայկական հզոր քաղաքական կազմակերպություն և իրացնել ազգային հեղափոխություն:

Դա այդքան բարդ չէ, որքան թվում է:

Պետք է միայն գիտակցություն, կամք, նվիրում և հրաժարում բոլոր տեսակի փախուստի ճանապարհներից և պատրանքներից:

Թրամփի հաղթանակն ունի այդուհանդերձ մի լավ կողմ:

Անհեթեթ մարդկանց անհեթեթ հույսերը, որոնք քարոզում էին հայ ժողովորդին՝ նրա մասին, որ փրկությունը գալու է դրսից և հնարավոր է առանց Ադրբեջանի բանակին հաղթելու, գոնե այդ անհեթեթ հույսերից առավել հզորը հիմա հոդս է ցնդելու:

Իսկ ում համար Անկախությունն իրական արժեք է, թող միայն ուրախանա, որ իրեն իր կյանքում կարող է բախտ վիճակվել մասնակցել հանուն Անկախության իրական պայքարի:

Social