Միամտություն է կարծել, թե Հայաստանում կա որևէ մեկը ով կարող է բերել խաղաղություն

📢 Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Մասիս Շիրոյանը գրում է.
Միամտություն է կարծել, թե Հայաստանի Հանրապետությունում կա որևէ մեկը, որը կարող է բերել խաղաղություն կամ արժանապատիվ խաղաղություն։ Խաղաղությունը իսկապես լավ բան է, կարևոր բան, բայց էն քաղաքական թիմերն ու առաջնորդները, ովքեր խոստաում են բերել խաղաղություն, ինքնաբերաբար Հայաստանի Հանրապետությանը մեղադրում են պատերազմ հրահրելու մեջ, և պատերազմի մեղքը գցում են Հայաստանի Հանրապետության վրա։ Հայաստանում չի կարող լինել, և չկա որևէ մեկը , ով կկարողանա երաշխիքներ տալ հայ ազգին Ալիևի փոխարեն, որովհետև պատերազմը սկսել է և շարունակում է Ադրբեջանը Ալիևի գլխավորությամբ։ Այս պարագայում Հայաստանի Հանրապետությունը և հայ ազգը կարող են անել մեկ բան, մեր դեմ իրականացվող ագրեսիային համարժեք պատասխան տալ։ Մարտական Եղբայրություն միաբանությունը հենց սա է ասում, որ մենք ստեղծված իրավիճակում ուժային գործոն լինելուց զատ , այլ տարբերակ չունենք Հայաստանի Հանրապետությունը պահելու համար, մնացած բոլոր քաղաքական ուժերը, ովքեր փորձում են կերակրել "խաղաղություն" կոչված քաղցր ստով ուղիղ կերպով սպասարկում են Ադրբեջանի շահերը։