Մենք ստեղծել ենք աշխատանքային խմբեր, որոնք աշխատում են գրեթե ամենօրյա ռեժիմով

Մարտական Եղբայրությունը աշխատում է կանոնավոր և հետևողական։

Մարտական Եղբայրությունը աշխատում է կանոնավոր և հետևողական։

Մենք ստեղծել ենք աշխատանքային խմբեր, որոնք աշխատում են գրեթե ամենօրյա ռեժիմով և շաբաթական մեկ անգամ ամփոփում են իրենց գործը գրասենյակային կամ օնլայն հավաքներով:

Այս պահին ունենք հետևյալ խմբերը.

Քաղաքական, որը մշակում է ծրագրային մոտեցումներ տարբեր ոլորտների համար: Դրանց մի մասը ներկայացրել ենք, մյուս մասն էլ կներկայացնենք հերթականությամբ: Այս խումբը մշակում է նաև քաղաքական մարտավարությունը: Խմբի համակարգողը Աշոտ Տերտերյանն է:

Վերլուծական խումբը կանոնավոր կերպով հետևում է ադրբեջանական քարոզչությանը, միջազգային լուրերին՝ հատկապես Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների կտրվածքով, ռազմական զարգացումներին աշխարհում, ներհայկական լրահոսին: Շաբաթական մեկ անգամ տեղեկանքներ են պատրաստվում: Խումբը նոր է լայնացրել իր գործունեությունը։ Առայժմ առավել հստակ աշխատում են առաջին երկու ուղղությունները: Խմբի համակարգողը Յանա Մանթաշևան է:

Քարոզչական խումբը զբաղվում է մեր համացանցային հարթակների համար նյութեր պատրաստելով, դրանց տարածմամբ և այլն: Քարոզչական խումբը շատ օպերատիվ գործեց ճգնաժամանին իրավիճակում և ապացուցեց իր կենսունակությունը:

Ունենք նաև Տարածքային և Ֆինասնական հարցերով զբաղվող պատասխանատուներ:

Միջազգային կապերի խումբն այս պահին դեռ ձևավորման փուլում է: Դա նույնպես համակարգելու է Յանա Մանթաշևան:

Բացի այդ ունենք Հայակական Անկախության բանակ կառույցը, որը զբաղվում է մարտական պարապմունքներով: Այն պաշտոնապես գրանցված կառույց է և գործում է անկախ, որպեսզի քաղաքական և մարտական պատրաստության գործունեություններն իրարից տարանջատված լինեն:

Բոլոր խմբերի պատասխանատուներից ձևավորվում է Կլոր Սեղանը, որը Մարտական եղբայրության կոլեգիալ ղեկավարման մարմինն է: Այն ունի քարտուղար՝ Մասիս Շիրոյանը, սակայն չունի միանձնյա ղեկավար կամ նախագահ:

Թեմաներ

    Social